Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Ճամփորդություն դեպի Զանգի 3

Այսօր մենք կրկին գնացինք Զանգի՝ Ժաննա Ալբերտովնայի, miss Տաթևի և ընկեր Լիլիթի հետ: Մենք գնացինք քայլելով, երկար քայլեցինք, իսկ հետո մի խանութից գնեցինք մի քանի ուտլիքներ, որպեսզի ուտենք: Հետո մեր ճանապարհը շարունակեցինք: Մենք քայլեցինք նորից նույն ուղղությամբ: Նորից արևի տակ, շատ հոգնած և ծարավ քայլում էինք: Մենք նաև հանդիպեցինք ընկեր Էմանուելին և նրա հետ եկած ավագ դպրոցի սաներին, և նրանց հետ մեր ճանապարհը շարունակեցինք: Այնտեղ նորից շատ էին աղբերը, բայց բավականին մաքրվել էր, քանի որ մեր կրթահամալիրի սաները լավ մաքրել են այնտեղ: Շատ էին կամուրջները, մենք ճամփորդներից հարցազրույց վերցրեցինք: Իսկ հետո մեր ուտելիքները հանեցինք և կերանք: Մենք ճանապարհին արկածներ էինք պատմում, երգում և ուրախանում: Իսկ հետո մենք քայլելով հետ վերադարձանք դպրոց: Նորից հոգնած: Մեր օրը շատ լավ անցավ: Մեր օրերը շատ լավ են անցնում Զանգիում: