Рубрика: Без рубрики

Հայկական վիպերգեր

Հայկական վիպերգեր

Անահիտ վիպերգի հղումը գտեք՝ այստեղ

  • Ներկայացնել հայկական վիպերգերից որևէ մեկը
  • Անահիտ վիպերգ, պատմվում է Անահիտի և Վաչագանի մասին: Նրանք միմյանց են հանդիպում և Վաչագանը սիրահարվում է Անահիտին: Վաչագանի խորհրդատուն խորամանկության դիմելով բանատարկում է Վաչագանին իսկ Անահիտը փրկում է նրան:
  • Վերլուծել և ներկայացնել այդ վիպերգի բուն իմաստը
  • Մարդ պետք է սովորի շատ արհեստներ, քանի որ դրանք կօգնեն դուրս գալ վատ և դժվար իրավիճակից:
  • Հերոսներին ներկայացնել ըստ իրենց ունեցած
  • Անահիտ — Գողտրիկ, քաջ, պարկեշտ, վստահ, հմուտ, աշխատասեր, բարի, հյուրասեր, հայրենասեր, ընկերասեր:
  • Վաչագան — Միամիտ, հմուտ, հնարամիտ, աշխատասեր, քաջ, գեղեցիկ, հյուրասեր, կենդանասեր, ընկերասեր, վստահ

Նախագծային աշխատանք՝ Նանե և Ստելլա

Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Ճամփորդություն դեպի Զանգի 2

Այսօր մենք ընկեր Հասմիկի և ընկեր Լիլիի հետ այցելեցինք Զանգի։ Գետի ափին մենք հանդիպեցինք ձկնորստենի, որոնք ձուկ էին որսում։ Մենք նրանցից հարցազրույց վերցրեցինք, նրանք ասում են, որ այդ ձուկը չեն ուտում, այլ հավեսի համար են անում, կամ վաճառում են և փող աշխատում, նրանք ասում են, որ այս աղբի դեմ ոչինչ չեն անում, երևի դրանք նրանց համար սովորական են, վարժ են դրանց, այդ տհաճ հոտի։ Մենք այնտեղ մաքրեցինք, տարածքը ազատեցինք աղբից, այնտեղ շատ աղբ կար, օդը մաքուր չէր։ Ուզում եմ ասել, որ մանավանտ գետի ափը պետք է մաքուր պահել, քանի որ օդը այդպես աղտոտվում է և շատ տհաճ դառնում։ Մենք քրտնաջան աշխատում էինք, երեխաների կեսը փոցխով էին աշխատում, իսկ կեսը ձեռնոցներով աղբ էին հավաքում և այն գցում հատուկ տոպրակների մեջ։ Եվ այսպես մենք երթուղայինով հետ վերադարձանք դպրոց։ Մեր օրը հետաքրքիր անցավ և շատ լավ։ 😃😃

Рубрика: Без рубрики

Բնական համակեցություններ և Բնական համակեցությունների պահպանություն

  • Բնական համակեցություններ

1.Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիճը, մարգագետինը, լիճ:
2.Էկոհամակարգի երեք հիմնական բաղադրիչներն են`արտադրողները, սպառողները և քայքայողները:
3.Բույսերին համարում են արտադրողներ, որովհետև նրանք են միայն արտադրում այն օրգանական նյութերը, որոնց օգտագործում են բոլոր մնացած կենդանի օրգանիզմներ:
4.Քայքայողները մահացած օրգանիզմների մնացորդներին քայքայում են: Դրա արդյունքում բարդ օրգանական նյութերը վերածվում են պարզ օրգանական նյութերի, որոնց կրկին օգտագործում են բույսերը:

  • Բնական համակեցությունների պահպանությունը

Բնական էկոհամակարգերի հավասարակշռությանը նպաստող պայմաններից են բնական միջավայրում բուսական և կենդանական տեսակների պահպանությունը և դրանց վերարտադրության հնարավորությունների առկայությունը:
Կենսաբազմազանության ռեսուրսների օգտագործումը հատկապես վերջին հարյուրամյակում ընթացել է առանց հաշվի առնելու  տեսակների վերատադրությանհնարավորությունները: Այդ իսկ պատճառով աստիճանաբար տեղի է ունեցել թվաքանակի կրճատում` մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին, իսկ որոշներն էլ արդեն ոչնչացել են:

Image result for Բնական համակեցություններ

Image result for Բնական համակեցություններ

Рубрика: Без рубрики

Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

Էդ ի՞նչ ես անգիր անում, բալա:
Բայի դեմքն եմ սովորում, տատ:
Բայի դեմքը ո՞րն է, այ որդի, մարդը դեմք կունենա:
Սա ուրիշ դեմք է, քո գիտեցածը չի:
Արար աշխարհում մի դեմք կա, տղա:
Դե որ այդպես է, ասա տեսնեմ՝ ի՞նչ է նշանակում դեմք, — հարցրի ու գիրքըփակեցի:
Դեմքը ի՞նչ էԴեմք դեմք է, էլի:
Նստիր, տատ, դասդ չգիտես, երկուս եմ նշանակում:
Ես քեզ երկու ցույց կտամ, պոչավոր, հենց հիմի վեր կաց էծը կապի, թե չէ էն օրը կգցեմ, ոնց որ երեսիդ ռումբ պայթած:
Մի հարց էլ տամ ու գնամ: Դեմքը քանի՞ տեսակ է լինում:
Գլուխ մի տանի, էնքան տեսակ է լինում, ինչքան մարդ է ման գալի երկրի վրա: Եվ դեմքը նրա համար է, որ մարդ միշտ պարզերես լինի, բայց դե մեկի երեսը երկար է, մեկէլինը՝ տափակ, մեկը պնդերես է, մյուսը՝ երեսառած,անաբուռ մարդիկ էլ կան, ոնց որ դու:
Աներես խալխ էլ կա, — ավելացրի ես:
Ճիշտ է: Մեր փոստատարը, օրինակ, սևերես մարդ է. ծրարներիմարկաները պոկում է, հետո գալի ասում, թե՝ մարկա չկա կպցրած, միմանեթ պիտի տաս:
Ես ինչպիսի՞ն եմ, տատ:
Դու՞: Դու աներես ես, աստծու երեսից ընկած, դրա համար էլ երեսդ հողովծածկելու է: Շունն էլ երեսիդ հաց չի ուտի:

Ես ամենաշատը այս մասը սիրեցի, քանի որ ինձ շատ են դուր գալիս տատիկի խոսակցությունները, մանավանդ թոռնիկ հետ, թոռնիկի դասերի հետ կապված, նրա հումորները, կամ շատ եմ սիրում, երբ տատիկին թոռնիկը հարցեր  է տալիս դասի հետ կապված և տատիկը հումորով բան է ասում, դա ուղակի ծիծաղելի է։