Рубрика: Без рубрики

Պարույր Սևակ «Անկեղծ ասած»

Պարույր Սևակ

Կենսագրություն

Պարույր Սևակ 1924 -1971 Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի
Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր
ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի
արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա
սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել
դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց
գնալ, նրա հաճախումները ոչ լեգալ բնույթ էին կրում։ Նրա գերազանց
 առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական
 կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական
հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ
իր գրիչն է փորձում պոեզիայում
Image result for Պարույր Սևակ

Բանաստեղծություն «Անկեղծ ասած»

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամփից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու… որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»։

Հեքիաթն, այո, միտքըս ընկավ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կյանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,
Մե՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ՝ ասողին,
Մեկ՝ լսողին,
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Рубрика: Իմ ստեղծագործական աշխարհը

Ես հարուստ եմ

Ես հարուստ եմ, բայց իմ ընտանիքով, ունեմ լավ ընտանիք, իմ հարազատներով, ընկերներով և բարեկամներով եմ հարուստ, և ուրախ եմ, որ այսպես եմ հարուստ, իսկ եթե անցնենք մի ուրիշ իմաստով, ես այսպես կգրեի․

Ես հարուստ եմ շատ հարուստ տիկին և ապրում եմ Անգլիայում, իմ անունը Էլիզաբեթ է, ես դարձա թագուհի, Անգլիայի թագուհին և բոլորը ինձ << Դուք >> — ով են դիմում, ես կառավարում եմ մի ամբողջ թագավորություն և ամբողջ գործը իմ ուսերին է, ես պալատում եմ ապրում և շատ հանգիստ կյանք ունեմ, շատերը ասում են որ ես ծեր եմ և ուր որ է կմահանամ, բայց ես ապրելու եմ, ապրելու եմ, և ապրելու եմ, ես ծնվել եմ ապրիլի 21- ին և իմ ծննդյան օրը շատ մեծ է անցնում և լավ, ամբողջ թագավորությունը նշում է ես շատ հարուստ եմ իմ զարդերով, գումարներով, ոսկիներով և գանձերով, ունեմ շատ թիկնապահեր, և հպարտ եմ որ շատ հարուստ եմ

Рубрика: Իմ ստեղծագործական աշխարհը

Փոքրերի և մեծերի տարբերությունը

Մենք՝ փոքրերս ի տարբերություն մեծերի մեր առօրյան անց ենք կացնում ավելի անհոգ։ Իսկ մեծերը միշտ մտահոգվում են մեր ապագայով, հետևում են մեր դասերին, միշտ մտածելով, որ մենք լավ մարդ դառնանք, հաճախ ենք լսում մեծերից, որ նրաք ցանկանում են ետ բերել իրենց մանկությունը, իսկ ահա մենք միշտ շտապում ենք մեծանալ, ահա մի քանի տարբերություն, որ ես նկատել եմ մեր և մեծերի միջև, ցանկանում եմ, որ բոլոր մանուկները ապրեն անհոգ, խաղաղ երկնքի տակ և վայելեն իրենց հեքիաթային մանկությունը, որպեսզի մեծերը շատ մտահոգություններ չունենան։

Рубрика: Իմ ստեղծագործական աշխարհը

Գարուն

Գարուն

Անցավ ցուրտ ձմեռը, երբ երեխաները տաք հագնվում և խաղում էին ձյան մեջ, երբ ամենուրեք ձյուն էր և սահնակներ, երբ մարդիկ մրսում էին և տանը վառարաններով տաքանում, և ահա մի օր երբ քնած էի,առավոտյան արթնացա և օրացույցի վրա տեսնելով, որ այսօր մարտի մեկն է ( Գարնան առաջին օրը), վազեցի, վարգույրը բացեցի, որպեսզի տեսնեմ այդ հրաշքը, և ահա գեղեցիկ արևն էր ժպտում ինձ և ասում ԲԱՐև և ես վազեցի, լվացվեցի, հագնվեցի, նախաճաշեցի և դուրս վազեցի բակ, այդ ժամանկ մենք Իջևանում էինք, և Իջևանում ամեն օր երեխաները դուրս են գալիս բակ և խաղում և ես գնդակս ձեռքս վազեցի դեպի բակ, երեխաները շատ էին և ձմռանը մենք միշտ սահնակով էինք դուրս գալիս, որպեսզի, ինչպես ասում են իջևանցիները դքի վրայով քշեինք և մի լավ զվարճանայինք, բայց այս անգամ արդեն գնդակով, պարանով, կավիճով , որպեսզի կլաս խաղանք, օղակներով էինք խաղում։ Շատ խաղալուց հետո ես վերջապես վերադարձա տուն և հասկացա, որ գարունը փոխում է իմ կյանքն ու մթնոլորտը, հաջորդ օրը արդեն մենք բակի երեխաներով, մեր այգիում թիթեռներ էինք բռնում, զատիկեր և մեր ամբողջ բակը լի էր քսան քանի երեխաներով և մենք մեր այգիով ցրվեցին, որպեսզի բռնենք իմ շատ սիրելի կրիային Վիտուսին, և ահա Մերին գտավ նրան, մենք մի քանի րոպե նրան սիրեցինք, խնամեցինք և հասկացանք, որ ավելի լավ է նա այգիում վայելի այս գարնան հրաշալի բնությունը և մենք պայմանավորվեցինք մի շատ հետաքրքիր ճամբար կազմակերպել, այսինքն խնջույք, և մինչև գիշեր մերք մեր խնջույքն էինք վայելում, իսկ հաջորդ օրը մենք գնացինք անտառ, ինչպես իջևանցիներն են ասում ՔՅՈԼ , որը շատ մոտ է մեր թաղամասին, մի քանի քայլ ընդամենը, և ձնծաղիկները մեզ ժմտում էին, աղջիկները ծաղիկներ էին քաղում, իսկ տղաները, ուտեստներն էին շալակած տանում և մենք մի շատ հետաքրքիր պիկնիկ կազմակերպեցինք, մի քիչ քայլելուց հետո մենք գնացինք տներով, և ահա մոտեցավ իմ ծնդդյան օրը և ես հրավիրեցի իմ բոլոր ընկերներին և ընկերուհիներին և մի լավ քեֆ արեցինք, կերանք, խմեցին և պարեցինք, իմ ծննդյան օրը լի էր նաև տարբեր խաղերով և այսպես լավ և ուրախ է անցնում իմ գարունը

Рубрика: Իմ ստեղծագործական աշխարհը

Վախ

Վախ

Շատ մարդկանց մոտ են եղել վախեր, որոնք նաև ստրես են առաջացրել և մահ։ Շատերի մոտ այդպիսի վախեր առաջանում են ֆիլմերից կամ առեղծվածներից, որոնք ճիշտ է իրականում չկան, բայց մարդիկ վախենում են։ Ես նաև ունեմ իմ մեջ վախ մի ֆիլմից, որից ես շատ եմ վախեցել, բայց իմ ծնողները ինձ ասում են, որ այդպիսի բան չկա աշխարհում և այդ բոլորը ընդամենը կեղծ ֆիլմ է, ես ժամանակին հավատում էի, որ դա կեղծ է, բայց իմ մեջ վախ կար և ես և քույր չէինք կարողանում գիշերը քնել ( Ես և քույրս նույն սենյակում ենք քնում), մեր մեջ վախ կար, մեր սենյակում կային շաաաատ տիկնիկներ և մենք այդ ֆիլմը նայելուց հետո վախենում էինք տիկնիկներից և չէինք կարողանում քնել։ Եվ մի օր մենք մեր ծնողներին խնդրեցինք, որպեսզի մեր մահճակալները միացնեն իրար, որպեսզի ես և քույրս իրար մոտ քնենք և չվախենանք, նաև ասացին, որ տիկնիկները շատ հեռու տեղ տանեն՝ Իջևան, որպեսզի մեր աչքին չերևան, մեր ծնողների բարկացան մեր վրա, բայց մեր խնդրանքը կատարեցին, և մինչ օրս էլ մենք իրար մոտ ենք քնում, բայց նորից վախ ունենք։ Եվ մի անգամ, երբ մենք Իջևանում էինք, ես և եղբայրս բակ գնացինք որպեսզի կանչենք երեխաներին խաղալու, ոչ ոք չկար բակում, երբ մենք արդեն մեր հարևանի տան մոտ էինք մի մեծ շուն, ում միշտ նրա տերերը կապում էին վանդակում, ումից բոլոր երեխաներն էին վախենում, նա հանկարծակի բաց թողնված քայլում էր, իսկ հետո նա մեզ տեսավ և վազեց հաչալով մեր ետևից, քանի որ ես արագ էի վազում, իմ արագությունը բաց թողեցի և վազեցի շատ արագ, իսկ իմ անոգնական չորս տարեկան եղբայրս, ում մազերը այն ժամանկ գանգուր ու շեկ էին դանդաղ լացելով վազում էր, քոռալով << Նանեեեեե >>, և ես երբ թեքվեցի տեսա որ եղբայրս ընկել է և շունը արագ վազելով մոտենում է նրան որպեսզի մի լավ քրքրի, իմ արցունքները թափվեցին, քանի որ գիտեի, թե եղբայրս մահացած է, իմ գեղեցիկ եղբայրը գոռաց, << Մամա, Նանե >> , և ես այդ ժամանակ մի մեծ քար վերցրեցի և տվեցի ուղիղ շան ոտքին և շունն ընկավ, երբ ընկավ ես վազեցի, եղբորս վերցրեցի, և շունը մեզնից երևի երեք մետր էր հեռու, և այդ ժամանակ շունը կատաղած վեր կացավ և վազեց դեպի մեզ, իր սուր ժանիքները տեսնելուն պես ես գրկեցի եղբորս և մենք վազեցինք դեպի պիվի զավոտ, ես և իմ եղբայրը փրկվեցինք, քանի որ շունը կորավ և մինչ օրս էլ չգիտենք թե նա ուր է, իսկ պիվի զավոտին կպած էր գերեզմանոցը, երևի հենց այնտեղ էլ կորավ, իսկ գերեզմանոցին կպած էր մեեեեծ անտառը, իսկ անտառը արդեն մեծ սար էր կազմում, և հիմա եղբայրս վախեցած է և նա տարիներով չէր կարողանում հստակ խոսել << Մա — մա — մա — մա ե- ե- ե-ս դա — դա — սեր — սեր>>, այսպես էր խոսում և դա իմ համար մեծ ցավ էր, բայց հիմա նա հստակ խոսում է

 

Рубрика: Իմ ստեղծագործական աշխարհը

Երազ

Երազ

Երեկ ես մի ֆիլմ դիտեցի, ոնց հիշում եմ այդ ֆիլմը կոչվում էր 33 անհաջողություններ, այդ ֆիլմը չարի և բարիի հետ էր կապված։ Եվ ահա եկավ ամենասարսափելի մասը ֆիլմի, և սենյակում ոչ ոք չկար, բոլորը քնած էին և անջատեցի հեռուստացույցը և վազեցի ննջարան։ Քույրս քնած էր և ես չէի կարողանում քնել, անընդհատ այդ ֆիլմը աչքերիս դիմաց էր և երբ փակում էր աչքերս այդ չար, կախարդ մարդ էր հայտնվում։ Հազիվ ես քնեցի, չգիտեմ ոնց, և տեսա մի անսովոր երազ, որը կապված էր այդ ֆիլմի հետ, ես տեսնում էի, թե փլուզման ժամանակ ես այնտեղ էր և այդ ամենը ինձ վրա է ընկնում և արդեն գիշեր էր, և ես կղզիներում էի, և հանկարծ տեսա այդ չար մարդուն, որ այդ գիշերվա ընթացքում նա լույսը ձեռքը ման է գալիս կղզիներում և ծիծաղում բարձր, և արագ փախա և հանկարծ ընկա ժայռից և այդ պահին վեր թռա, ես վախից հեկեկում էի, բոլորը քնած էին, իսկ ես քրտնած, վազեցի ջուր խմեցի և չէի կարողանում քնել, բայց նորից քնեցի, իսկ այս անգամ ես ժայռից ընկնելուց հետո ուշագնաց էի եկել և երբ բացեցի աչքերս տեսա, որ այդ չար մարդը իմ դիմաց կանգնած է և շատ բարձր ծիծաղում է ասելով, որ ինձ հիմա կխեղտի։ Եվ քաշ էր տալիս ինձ, իսկ ես լացում էի և գոռում << Փրկեք ինձ>>, իսկ հետո, նա իմ վզից բռնեց և գլուխս մցրեց ջրի մեջ և ես խեղդվում էի, և նորից ուշագնաց եղա, արթնացա և զգացի, որ մեկը ասում է << Նանե վեր կաց, դե վեր կաց>>, աչքերս բացեցի և տեսա, որ իմ բարի մայրիկն է, իսկ քույրս արթուն ինձ էր նայում գեղեցիկ ժպիտով

Рубрика: Իմ ստեղծագործական աշխարհը

Ընկերություն

Իմ կարծիքով ընկերությունը աշխարհի ամենալավ բանն է։ Եվ մարդ պետք է ունենա շատ ընկերներ,  այլ ոչ թե մեկ ընկեր։ Եվ այս կարճաժամկետ ֆիլմը նայելով ես մի բան նկատեցի, որ ամենավերջում այդ մարդը իր ընկերոջը գցում է ցած, որպեսզի միայն նա մնա սնդուկի մոտ, բայց այդ ամենը անօգուտ էր։ Նա մնաց բանանսի ամենածայրում, իսկ սնդուկը մյուս ծայրում, նա եթե մի քայլ աներ սնդուկը կնկներ։ Իսկ նա կմնա մենակ և տխուր, իր մոտ ոչ ոք չի լինում, որ օգնի նրան, նրա հետ խոսի, որպեսզի նա միայնակ չզգա նրան։ Ինձ համար ընկերն ավելի թանկ ու կարևոր է, քան սնդուկը։ Ես ունեմ շատ ընկերներ, որոնց մի մասը այստեղ չեն, ինձնից շատ հեռու տեղ են գտնվում, բայց նրանք իմ սրտում են։ Ես նրանց շատ եմ սիրում և կարոտում, և իրենց հետ երբ վիճում եմ մենք միանգամից հաշտվում ենք իրար հետ։ Նրանք ինձ համար շատ կարևոր են, և ես ուզում եմ մի պահ մտածել, եթե ես ընկե չունենայի ինչքան տխուր կլիներ։ Ես նաև իմ ընկերներից մի քանիսի նման եմ իրենց մտահաղածումով։ Ես ամենասիրելի ընկեր չունեմ, քանի որ բոլորին էլ  հավասար սիրում եմ, բայց այն ընկերս, որ միշտ ինձ հետ է՝ իմ քույրն է, այո ես նրան համարում եմ ինձ ընկերուհի, քանի որ որտեղ գնում ենք մենք ընտանիքով, նա էլ է գալիս և մենք իրար հետ ենք միշտ, նույն տանը և շատ ենք մենք վիճում իրար հետ, բայց միևնույն պահին մենք իրար շատ ենք սիրում, և երբեք մենք միմյանց չենք նախանձում, ինչպես իմ ընկերների հետ

Рубрика: Без рубрики, Իմ ստեղծագործական աշխարհը

Ես՝ ապրոպից հետո

Մի անգամ պատշգամբում իմ համար նստած վայելում էի Իջևանյան հրաշք բնությունը։ Գեղեցիկ էր ամեն ինչ, կարծես դրախտում լինեի։ Բնությունը հիասքանչ էր, օդն էլ շատ լավ։ Բայց ինչ որ բան այն չէր, զգում էի, որ հաստատ մի բան կլինի։ Ծիծեռնակները արդեն երևի զգացել էին այդ տարօրինակությունը և բոլորը ծլվլալով իրենց բույններն էին գնում արագ։ Հանկարծ ներս մտան մայրս, քույրերս, մորաքույրս, եղբայրներս, մորաքրոջս ամուսինն ու հայրս, նրանք ուրախ էին, և իրենց ձեռքերում կար խեցգետին, դե եփած խեցգետին, որպեսզի ուտենք։ Բայց ես մի բան զգում էի։ Երբ սկսեցինք ուտել ամպը բարձր գոռաց, երկինքը մի անգամից սևացավ, բոլորը վազեցին իրենց տները, իսկ մենք պատրաստվում էին հավաքել սեղանը և տուն գնալ, և ես ասացի << Ես այսպես էլ գիտեի, հանգիստս հարամ արեց այս ամպրոպը>>։ Բայց միարժամանակ մի այնպիսի կայծակ եկավ, որ բոլորը ափշեցին և մի անձրև էր գալիս, անձրև մեղմ է ասած, ջրհեղեղ, մի փոթորիկ, որ նաև ծառերն էր փոկում տանում, և մեր սեղանի պարունակությունը, իսկ բոլորը բղավում էին, քանի որ նրանց էլ էր տանում փոթորիկը։ « Տարավ՝, տարավ լվացքս» բղավում էր մորաքույրս, «Ամբողջ այգին փչացրեց, քրտնաջան աշխատանքս ջուրն ընկավ », տնքնքալով ասաց մորաքրոջս ամուսինը, բոլորը այդպես բղավում էին, և տնքտնքում։ Իսկ ես իմ համար պարկել էի մեր պատշգամբի ամբարի վրա, և վայլելում էի այդ ամենը, ես շատ եմ սիրում այդ երեևույթը, ախ երանի այդ օրերը։ Ես ծիծաղում էի եղբորս վրա, քանի որ նա լացում էր, որովհետև իր խաղալիքները քամին քշել էր և տարել չգիտեմ որտեղ։ Իսկ այդ խաղալիքները մեր այգում էին, քանի որ նա խաղում էր դրանց հետ ավազով։ Մենք չէինք կարողանում գնալ տուն, քանի որ ամբողջությամբ ջուր էր, ոնց որ լիճ։ Բայց հանկարծ այդ ամենը դադարեց և միարժամանակ  ամպերի արանքից դուրս ելավ արևը, մի հիասքան ծիածան դուրս եկավ։ Բոլորն իրենց պատշգամբներում այդ ամենը վայլելում էին, դա իսկական հրաշք էր։ Ծիածանը դուրս էր եկել մի քանի անկյուններից, օդը ավելի էր լավնացել, բնությունն ուղակի հիասքանչ։ Նույնիսկ ծիծեռնակներն էին շատ ափշաց ծլվլում և նայում այդ հրաշքին։ Բակում միանգամից երեխաներ լցվեցին և ես, քույրերս և եղբայրներս վազեցին տուն, որպեսզի չորանանք և բակ իջնենք, և բոլորս յոթ հոգով բարձր բղավեցինք։ Ամբողջ տունը լիճ էր եղել, քանի որ լուսամուտը բաց էր։ « Վայ, այս ամպրոպը և՝ լավն է, և՝ վատը, չես կարողանում իմանաս»

Рубрика: Без рубрики

Իմ աշխարհի տերն ու հյուրը

Ես իմ աշխարհի տերը կհամարեմ նրան, ով իսկապես արժանի է, ով մտածում է իմ պես, ով հարգում է բոլորին, օգնում ծեր և տկար մարդկանց, ով շատ բարի է ազնիվ, իմ կողքին է ամեն դժվար պահերին, ով չի թողնում գնում աշխարհը, հայրենիքը, որ դժվար պահին է, եթե ինձ ասեն, որ ես եմ ընտրում այն մարդուն, ով լինի աշխարհի տերը ես կնտրեմ հենց նրան, իմ բնութագրած մարդուն, եթե իսկապես աշխարհում կան այդպիսի լավ մարդիկ, եթե իսկապես աշխարհն արժանի է, եթե իսկապես այդ մարդը կանի այն ամենը, որ ուղի աշխարհի վատ կողմերը, իսկ հյուր կհամարեմ նրանց, ովքեր շատ վատ են վարվել բոլորի հետ, ովքեր ընդանրապես չեն մտածել իրենց վատ արաքների մասին, արել են այն ինչ ուզում են, հաշվի չեն առել մյուսների խոսքերը, բայց հետո հետ են գալիս աշխարհ զղջալու այդ ամեն վատ արարքների համար, բայց ես չեմ կարող նրանց ներել, հուսով եմ, որ աշխարհն էլ նրանց չի ների և կհամարի որպես հյուր այս աշխարհում։Եվ իսկապես նրանք արժանի չեն տերը լինելու

Рубрика: Без рубрики, Իմ ստեղծագործական աշխարհը

Փրկ՞ել, թ՞ե չփրկել

Ընդհանրապես մարդուն պետք է փրկենք, եթե նա ինչ որ վատ պայմաններում է ապրում, կամ գտնվում է վատ իրավիճակում, բայց կան նաև վատ մարդիկ, որոնք ոչ ոքի չեն փրկում, բոլորին ծաղրում են, շատ վատն են, չեմ կարող ասել, նրանց օգնենք թ՞ե ոչ։ Երևի ոչ, որպեսզի նրանք խրատվեն և մյուս անգամ չանեն այդ վատ արարքները։ Եթե այդ չար մարդը իրոք կզղջա իր վատ արաքների համար և նաև ներողություն կխնդրի նրանցից, որոնց նեղացրել էր և վիրավորել, ապա պետք է փրկենք նրան, իսկ եթե նա ստի և ասի ես կանեմ այդ ամենը, և օգնելուց հետո շնորհակալություն չասի, ապա մյուս անգամ չենք օգնի նրանց, ուզում նաև մեռնալու աստիճան լինի, մեկ է ինչպես կյանքը փրկեցինք այդպես էլ կխլենք