Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Ճամփորդություն դեպի Զանգի 2

Այսօր մենք ընկեր Հասմիկի և ընկեր Լիլիի հետ այցելեցինք Զանգի։ Գետի ափին մենք հանդիպեցինք ձկնորստենի, որոնք ձուկ էին որսում։ Մենք նրանցից հարցազրույց վերցրեցինք, նրանք ասում են, որ այդ ձուկը չեն ուտում, այլ հավեսի համար են անում, կամ վաճառում են և փող աշխատում, նրանք ասում են, որ այս աղբի դեմ ոչինչ չեն անում, երևի դրանք նրանց համար սովորական են, վարժ են դրանց, այդ տհաճ հոտի։ Մենք այնտեղ մաքրեցինք, տարածքը ազատեցինք աղբից, այնտեղ շատ աղբ կար, օդը մաքուր չէր։ Ուզում եմ ասել, որ մանավանտ գետի ափը պետք է մաքուր պահել, քանի որ օդը այդպես աղտոտվում է և շատ տհաճ դառնում։ Մենք քրտնաջան աշխատում էինք, երեխաների կեսը փոցխով էին աշխատում, իսկ կեսը ձեռնոցներով աղբ էին հավաքում և այն գցում հատուկ տոպրակների մեջ։ Եվ այսպես մենք երթուղայինով հետ վերադարձանք դպրոց։ Մեր օրը հետաքրքիր անցավ և շատ լավ։ 😃😃

Оставьте комментарий