Рубрика: Без рубрики

Դիլիջան

Ամսի 24- ից սկսվում են մեր աշնանային արձակուրդները։ Եվ մենք ցանկացանք, որպեսզի արձակուրդները անց կացնենք Տավուշի գեղատեսիլ վայրերից մեկում ՝ Դիլիջանում։ Մեր ճամփորդությունը կտևա երեք օր։ Ըստ պլանի մենք պետք է ծանոթանանք տեղի եկեղեցիներին, վանքերին, տեսարժան վայրերին։ Քանի որ ես ապրել եմ Տավուշում ծանոթ եմ բոլորին։ Ես շատ եմ այցելել Հաղարծին, նույնիսկ ես այնտեղ եմ կնքվել։  Այժմ ես ձեզ կպատմեմ Հաղարծին վանական համալիրի մասին։Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հաղարծինը շատ հին եկեղեցի է։ Այն գտնվում է անտառի մեջ։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն: Այս ամառ մեծ շուքով նշեցին Հաղարծնի շաբաթ։ Մեկ շաբաթ ամեն օր մեծ տոնակարություններ էին կատարվում։ Տարբեր տեղերից երգչախմբեր և տարբեր մարդիկ էին գալիս այդ տոնը նշելու։ Ես նույնպես մասնակցել եմ այդ համերգներին մեր երգչախումբը մեծ ելույթ ունեցավ։ Կգնանք և դուք կտեսնեք, թե ինչ գեղեցկուհի է թաքնված անտառի մեջ։Haghartsin-4.jpg

Оставьте комментарий