Рубрика: Без рубрики

Մայրենիի տնային աշխատանք

  • Բացատրել հետևյալ բառերը.փառատենչ, կռվազան, ստվար, զետեղել, ամրակուռ, լայնանիստ, հարկավ, մտահույզ, հյուղակ, ցուպ, խորշոմած, դեգերել, հաղթապանծ, կեղեքված, հարստահարող, ոճիր, խշտի, պատսպարել, ունայն, հետիոտն:

 

Փառատենչ- Փառքի ձգտող, փառք տենչացող

Կռվազան — Կռիվ սիրող, կռվարար, կռվասեր

Ստվար — Խոշոր, մեծ, մեծածավալ

Զետեղել – Դնել

Ամրակուռ — Ամուր կռած՝ կոփած՝ ծեծած

Լայնանիստ — Լայն նստվածք ունեցող, խարիսխը՝ հիմքը՝ ստորոտը լայն

Հարկավ — Անշուշտ, անկասկած իհարկե

Մտահույզ — Մտքով հուզված, մտախռով

Հյուղակ — Փոքր հյուղ, փոքր խրճիթ

Ցուպ — Ձեռքի գավազան, ձեռնափայտ

Խորշոմած – խորշոմապատ

Դեգերել — Մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ

Հաղթապանծ — Հաղթությամթ պանծացող՝ հպարտացող

Կեղեքված –

Հարստահարող –

Ոճիր — Ծանր հանցանք՝ հանցագործություն

Խշտի — Չուլից՝ փալասից կամ ծղոտից շինված հասարակ անկողին, հարդանկողին

Պատսպարել — Պատսպարան տալ, ապաստարան տրամադրել՝ հատկացներ

Ունայն — Դատարկ, սնոտի, անարժեք, սին: Ունայն հույս

Հետիոտն — Ոտքով գնացող

 

  • Գրիր քո կարծիքը այս մտքի վերաբերյալ— Ուրիշի համար ապրողն է ապրում:Որովհետև կյանքի իմաստը ուրիշի համար ապրելու մեջ է։

 

Իմ կարծիքով շատ հետաքրքիր միտք է։ Օրինակ այն միտքը, որ Ղարաբաղյան պատերազմի հերոսներն արեցին։Նրանք ապրեցին շատ կարճ կյանք սակայն մեր սրտերում ապրում են հավերժ։ Նրանք զոհեցին իրենց կյանքը, որպեսզի մենք այժմ ապրենք ապահով ու երջանիկ հայրենիքում։

Մեկ այլ միտք էլ մեր ծնողների մասին։ Նրանք ապրում են մեզ համար։ Ինչպես տատիկս էր ասում <<Մենք ապրում ենք մեր երեխաների համար, իսկ մեր երեխաները իրենց երեխաների համար>>։

  • Ես բախտավոր եմ, ես ապրում եմ հիմա: — Համաձա՞յն ես իշխանի հետ, ինչու՞:

 

 

Այո համաձայն եմ, որովհետև ծերունու պատմածից հետո, իշխանը զգում էր, որ ինչ սխալ է ապրել մինչ այսօր, գրավելով և սպանելով դարձել աշխարհակալ, սակայն հզոր է համարում ապրած ժամանակաշրջանը։ Ցրելով բանակը նա սկսեց ապրել իր ժողովրդի համար։ Բախտավոր է, որ իմացավ այս պատմությունը և սկսեց ապրել իր ամեն մի օրը։

 

 

  • Ստեղծագործական աշխատանք — Ես ապրում եմ, որովհետև ունեմ շատ սիրելի ծնողներ, որոնք անում են ամեն բան, որպեսզի ես ինձ զգամ աշխարհի ամենաերջանիկն ու բախտավորը։