Рубрика: Без рубрики

Հայոց պատմություն

Նյութը՝ Նանե Այնթաբլյանի 6-4 դասարանից

Տիգրան Մեծ արքա

Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը՝ հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։

Նրա հզորանալն աստիճանաբար սկսում է անհանգստացնել Հռոմին՝ ժամանակի հզորագույն կայսրությանը։ Մի շարք ճակատամարտերի ու ձգձգվող պատերազմական դրության հետեւանքով Տիգրանն ի վերջո պարտություն է կրում հռոմեական մեծ զորավար Պոմպեոսից, սակայն, այնուամենայնիվ, պահպանում է հռոմեացի ժամանակակիցների հարգանքը եւ մինչեւ մահը շարունակում կառավարել Հայքը՝ գահը փոխանցելով որդուն՝ Արտավազդին։

Image result for Տիգրան Մեծ

Image result for Տիգրան Մեծ

Արտաշատի պայմանագիրը

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոս և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր՝ Կլեոպադրայից հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրդատ երրորդ թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։

Հռոմեական սենատ

Հռոմի սենատը Հին Հռոմի բարձրագույն մարմիններից մեկը։ Ծագել է Արիստոկրատ ցեղերի ավագանիներից արքայական դարաշրջանի վերջում մոտ մ.թ.ա. VI դարում։

Պետության հիմնադրման ժամանակ սենատը, Մագիստրատների և հանրային ժողովների  հետ միասին, դարձել եր հանրային կյանքի կարևոր մասը։ Սենատի կազմի մեջ ցմահ մտնում էին նախկին մագիստրատները՝այսպիսով սենատում կուտակվում էին քաղաքական ուժերը և Հռոմի կայսրությունը։

Մարկոս Կրասսոս

Մ.թ.ա. 54-ին Մարկոսս Կրասսոսը հարձակվել է Պարթևստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ.թ.ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի ժամանակակից Ուրֆայի հարավում մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես եկրորդի-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպեդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։

Image result for Կրասոս

Մարկոս Անտոնիոս

Մարկոս Անտոնիոսը սերում է Հռոմում հայտնի ընտանիքից, որը պատկանում էր իշխող նեղ ազնվական ընտրախավին՝ նոբիլիտետին։ Նրա հայրը Մարկոս Անտոնիոս Կրետիկն էր էր Այսինքն՝ Կրետացի, իսկ մայրը՝ Յուլիան: Անտոնիոսները հին տոհմ էին, որի ներկայացուցիչները դեռևս մ․ թ․ ա 5-րդ դարում Հռոմի Հանրապետությունում բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Անտոնիոսներից մեկը մասնակցել է տասներկու աղյուսակների հայտնի օրենքների հրապարակմանը։ Հիմնականում դրանք տոհմի պատրիցիական ճյուղի ներկայացուցիչներ էին, իսկ պլեբեյական ճյուղը, որին պատկանում էին նաև Մարկոսի նախնիները, ավելի ուշ են նշանավորվել։ Միայն մ․ թ․ ա․ 99 թվականին ապագա եռապետ Մարկոս Անտոնիոսի պապը, որին «Հռետոր» էին անվանում, ընտանիքում առաջինը հասավ հյուպատոսի, իսկ երկու տարի անց՝ ցենզորի պաշտոնին։ Մ․ թ․ ա․ թվականին, Գայոս Մարիոսի հրամանով, նրան մահապատժի ենթարկեցին, սակայն նրա որդուն հաջողվեց խուսափել հետապնդումից։ Հնարավոր է, ապագա եռապետի հայրն ու հղի կինը ստիպված են եղել թաքնվել: Անտոնիոսները, հին հռոմեական շատ ընտանիքների նման, ունեին իրենց ծագման մասին մի ընդհանրական առասպել, ըստ որի իրենց տոհմի ծագումը կապում էին Հերակլեսի որդի Անտոնի հետ։

Անտոնիոսի մայրը սերում էր Հուլիոսների հին ազնվականական տոհմից և Հուլիոս Կեսարի ու Օկտավիանոս կայսեր հեռավոր ազգականներից էր։ Համենայն դեպս, Հուլիոսների այն ճյուղը, որին պատկանում էր Անտոնիոսի մայրը, Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի կողմնակից էր և սերտ հարաբերություններ չէր պահպանում Կեսարի և Օկտավիանոսի այն ազգականների հետ, որոնք Գայ Մարիայի կողմնակիցներն էին:

Image result for Անտոնիոս