Рубрика: Без рубрики

Մայրենիի տնային աշխատանք

  1. Ինձ համար բարեկամ են այն մարդիկ ում ես սիրում հարգում և ճանաչում:
  2. Ես ոչինչ չեմ փնտրում մեծերի մեջ:
  3. Բոլորն էլ կընդունեի, որովհետև մոր տված խորհուրդը ինձ համար թանկ է:
  4. Այո ես իմ սրտի ձայնը լսել եմ, եթե ես ինչ-որ բան ուզում եմ անել կամ չեմ ուզում: Իմ սիրտը ինձ ճիշտ պատասծան է տալիս:
Рубрика: Без рубрики

Հիմքեր

Հիմքեր քիմիական նյութեր, որոնք թթուների հետ առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ  մետաղների հիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ, միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են ալկաղիները։ Հիմքի լուծույթների ջրածնական ցուցիչը ՝ pH>7։ Ըստ մոլեկուլում պարունակած OH իոնների թվի լինում են միաթթու (NaOH և այլն), երկթթու Ca(OH)2 և այլ հիմքեր։ Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսության համաձայն հիմքեր են պրոտոն միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոնները (օրինակ, NH3, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Էյուիսի՝ հիմքեր են չօգտագործված էլեկրոնային զույգ պարունակող (էլեկտրոնային զույգի դոնոր) բոլոր նյութերը:

Рубрика: Без рубрики

Էներգիա

Ջրի էներգիան առաջիններից է, որ օգտագործել է մարդը` նրանով ջրանիվ և ջրաղաց պտտելով:
Արեգակի էներգիայի օգտագործման եղանակները

 

Մեր օրգանիզմը, մեր տները, ավտոմեքենաներն ու ֆաբրիկաները կախված են դրսից եկող էներգիայից: Երկրի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ գրեթե ողջ էներգիայի աղբյուրը Արեգակն է: Եթե էներգիան սպառվի, ապա բնության մեջ ոչինչ չի կարող ապրել, շարժվել կամ փոփոխվել:
Դժվար է հեծանվով բարձրանալ լեռնալանջով կամ ձեռքով տեղափոխել ծանր առարկաներ: Երբ ուժի ազդեցությամբ որևէ առարկա տեղափոխվում է մի տեղից մյուսը, գիտնականներն ասում են, որ կատարվում է աշխատանք: Որքան մեծ է ազդող ուժը, և որքան հեռու է տեղափոխվել առարկան, այնքան ավելի շատ աշխատանք է կատարվել:
Եթե ասում ենք, որ առարկան օժտված է էներգիայով, նշանակում է, որ այն կարող է աշխատանք կատարել: Օրինակ՝ ավտոմեքենայի շարժիչն օգտագործում է վառելանյութի էներգիան՝ ավտոմեքենան շարժման մեջ դնելու համար: Էլեկտրական մարտկոցներում պահված է էլեկտրաշարժիչն աշխատեցնելու համար անհրաժեշտ էներգիա: Քամիները երբեմն ունենում են ծառերն արմատախիլ անելու էներգիայի պաշար: Տաք առարկաները նույնպես օժտված են էներգիայով: Առարկան կազմող մանրագույն մասնիկները՝ ատոմները, միշտ գտնվում են շարժման մեջ, և երբ նյութը սկսում է տաքանալ, ատոմների շարժումներն արագանում են: