Рубрика: Без рубрики

Աշունը Դիլիջանում

Եկավ սպասված օրը և մենք հոկտեմբերի 24- ին ճանապարհվեցինք դեպի գեղատեսիլ Տավուշի գողտրիկ անկյուններից մեկը՝ Դիլիջան։ Ժամանակը շատ հետաքրքիր անցավ։ Մենք երգեցինք, կատակներ արեցինք։ Միկրոավտոբուսը կանգ առավ Սևանի ափին և մենք մի քիչ հանգստացանք, բրդուճներ կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ճանապարհը շարունակեցինք դեպի թունել, իսկ երբ դուրս եկանք թունելից, չնայած մառախլապատ եղանակին, կարծես թե մտանք աշնանային դրախտ։ Չնայած արդեն զգում էինք ձմռան շունչը, այնուամենայնիվ զգում էինք բազմերանգ ու գույնզգուն զգեստներ հագած անտառների գեղեցկությունը։ Վերջացնելով Դիլիջանի ոլորանները վերջապես հասանք հյուրանոց։ Տեղավորվելուց հետո ճաշեցին գեղեցիկ ճաշարանում և սկսեցինք մեր ճամփորդությունները Դիլիջանում։ Գնացինք Գոշավանք, եկեղեցում երգեցինք և եկեղեցու բակում սկսեցինք կինոպոեզյան։ Հետո հետ վերադարձանք հյուրանոց։ Հանգստանալուց հետո ճաշարանում թեյ խմեցինք և տարբեր խաղեր խաղացինք։ Ժամը 10-ին մենք գնացինք քնելու։ Առավոտյան արթնացանք ժամը 8 անց կես պատրաստվեցինք և նախաճաշեցինք։ Հետո գնացինք Հաղարծին։ Արդեն ձյուն էր եկել։ Շատ գեղեցիկ էր Հաղարծինը։ Հետո այցելեցինք ԱՅԲ դպրոց։ Այնտեղ զբոսնեցինք նաև քիմիայի լսարանում կատարեցինք քիմիայի փորձ։ Դահլիճում 5-րդ դասարանցիների հետ կատարեցինք ընդանուր պարապունքից մի քանի երգ և արտասանեցինք։ Վերադարձանք հյուրանեց հանգստանալուց հետո թեյ խմեցինք և խաղացինք։ Արդեն մութ էր ձյուն էր գալիս և մենք գնացինք քնելու։ Առավոտյան արթնացանք նախաճաշեցինք հավաքեցին ճամպրուկը և հետ վերադարձանք Երևան։ Շատլավ անցավ մեր եռօրյա ճամբարը Դիլիջանում։ thumbnail_wp_20161025_15_38_56_pro

14858613_1273219832740229_1360016976_o

14803296_1273231236072422_1959358169_o