Рубрика: Без рубрики

Մասիսի ձկնաբուծարան

Որպեսի շաբաթ օրը հետաքրքիր ու բովանդակալից անցնի, մենք մեր սիրելի ուսուցչուհիների՝ ընկեր Հասմիկի և ընկեր Լուսինեի հետ մեկնեցինք Մասիս քաղաքի ձկնաբուծարան։ Ձկնաբուծարանը շատ մեծ էր գրեթե բոլոր ջրավազաններն էլ նույն չափ էին։ Ջրի ջերմաստիճանը + 16 աստիճան էր։ Ջուրը լցվում էր մի կողմից և դատարկվում էր դեպի Արաքս գետը։ Ձկների քանակը կախված էր ջրից։ Այնտեղ ծանոթացանք ձկների << Թառափ>> տեսակին։ Շատ հետաքրքիր էր։ Նրանք լողանում էին երկու ձև՝ մեջքի վրա և փորի վրա։Նրանք երբ ուրախ և կուշտ են լինում քիթը վեր են բարձրացնում և լողանում։ Նրանք մեծ և փոքր էին։ Առաջին հերթին մենք ծանոթացանք <<Թառափ >> տեսակի մեծ ձկների հետ։ Հետո ուղևորվեցինք մյուս ձկնաբուծարան։ Այնտեղ ծանոթացանք մանրաձկների հետ, ոսկեփայլ և ծիածանափայլ իշխանների հետ, ճապոնական սազանների հետ, որոնք չեն կարողանում ապրել մաքուր ջրում, քանի որ նրանք ձվադրում են ցեխի վրա և այդ պատճառով նրանք ապրում են կեղտոտ ջրում ։ Շատ հաճելի և հետաքրքիր էր նրանց դիտելը և նրանց մասին հետաքրքրվելը։ Հետո գնացինք Սուրբ Թադէոս եկեղեցի։ Եկեղեցում երգեցինք, աղոթեցինք, մոմ վառեցինք։ Հետո մի փոքրիկ պիկնիկ կազմակերպեցին և հետ վերադարցանք Երևան։ Շատ հաճելի օր անցկացրեցինք։ Հուսով եմ նորից կայցելենք։

20161022_111839

20161022_123737.jpg

20161022_112121.jpg

Оставьте комментарий