Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Դեպի Թեղենիս

Հոկտեմբերի 9-ին պատրաստվում ենք նվաճել Թեղենիսը, այցելելու ենք նաև Թեղենյաց վանք:

Ես երբեք չեմ եղել այդ տարածաշրջանում, համոզված եմ` շատ նոր բաներ կունենամ բացահայտելու: Լեռը բարձրանալիս մենք պետք է հետազոտենք տարածքը, ծանոթանանք տեղանքի բույսերին, բնությանը: Նաև պատրաստվում ենք քայլարշավի և բարձունքի հաղթահարման ճանապարհին տարածքը մաքրել աղբից:

Քայլարշավը սկսելու ենք Բուժական գյուղից:

Մինչ այցելությունը ես ծանոթացել եմ Ծաղկունյաց լեռնաշղթային, որոշ տեղեկություններ եմ հավաքել Թեղենիս լեռնագագաթի մասին:

Թեղենյաց լեռնագագաթը Ծաղկունյաց  լեռնաշղթայի հարավարևելյան ճյուղավորություններից  է, գտնվում է Կոտայքի մարզում, երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ):  Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:

 

Оставьте комментарий