Рубрика: Без рубрики

Էներգիա

Ջրի էներգիան առաջիններից է, որ օգտագործել է մարդը` նրանով ջրանիվ և ջրաղաց պտտելով:
Արեգակի էներգիայի օգտագործման եղանակները

 

Մեր օրգանիզմը, մեր տները, ավտոմեքենաներն ու ֆաբրիկաները կախված են դրսից եկող էներգիայից: Երկրի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ գրեթե ողջ էներգիայի աղբյուրը Արեգակն է: Եթե էներգիան սպառվի, ապա բնության մեջ ոչինչ չի կարող ապրել, շարժվել կամ փոփոխվել:
Դժվար է հեծանվով բարձրանալ լեռնալանջով կամ ձեռքով տեղափոխել ծանր առարկաներ: Երբ ուժի ազդեցությամբ որևէ առարկա տեղափոխվում է մի տեղից մյուսը, գիտնականներն ասում են, որ կատարվում է աշխատանք: Որքան մեծ է ազդող ուժը, և որքան հեռու է տեղափոխվել առարկան, այնքան ավելի շատ աշխատանք է կատարվել:
Եթե ասում ենք, որ առարկան օժտված է էներգիայով, նշանակում է, որ այն կարող է աշխատանք կատարել: Օրինակ՝ ավտոմեքենայի շարժիչն օգտագործում է վառելանյութի էներգիան՝ ավտոմեքենան շարժման մեջ դնելու համար: Էլեկտրական մարտկոցներում պահված է էլեկտրաշարժիչն աշխատեցնելու համար անհրաժեշտ էներգիա: Քամիները երբեմն ունենում են ծառերն արմատախիլ անելու էներգիայի պաշար: Տաք առարկաները նույնպես օժտված են էներգիայով: Առարկան կազմող մանրագույն մասնիկները՝ ատոմները, միշտ գտնվում են շարժման մեջ, և երբ նյութը սկսում է տաքանալ, ատոմների շարժումներն արագանում են:

Էներգիա: Один комментарий

Оставьте комментарий