Рубрика: Без рубрики, Պատմություն 2017-2018

Ապագայի մարդը (Նախագծային աշխատանք պատմությունից)

Մարդիկ շատ տարբեր վարկածներ են ասում ապագայի մարդու մասին, տարբեր մարդիկ կարող են ասել իրենց կարծիքը։ Ասում են, որ եթե մարդիկ առաջացել են մի ուրիշ էակներից, ուրեմն ապագայում նրանք նաև կփոխվեն և կդառնան մեկ այլ մարդ։ Հիմա մի քանի վարկածներ ձեզ կներկայացնեմ, իսկ վերջում կգրմ իմ կարծիքը։

Վարկած

Ծովի մակարդակի բարձրացումը կարող է ստիպել մարդկության զգալի մասին ապրել ստորջրյա կամ կիսաստորջրյա քաղաքներում, ինչը կարող է հանգեցնել մարդկանց ֆիզիոլոգիայի փոփոխությանը։

Քենթի համալսարանի հնէամարդաբան, դոկտեր Մեթյու Սքիները պնդում է, թե մարդիկ կյանքին ջրում հարմարվելու ընթացքում կարող են թաղանթավոր ձեռքեր և ոտքեր ունենալ, իսկ մարմնի վրա մազածածկույթը կնվազի։

Մեր աչքերն ավելի կնմանվեն կատվի աչքերին, որ հնարավոր լինի ավելի լավ տեսնել գետերի և ծովերի ջրում, և մարդու մոտ կառաջանա, այսպես կոչված, տապետումը` ցանցաթաղանթի լրացուցիչ շերտը։
Իսկ մեր թոքերը, գիտնականի կարծիքով, կփոքրանան, քանի որ մենք կսովորենք ջրի տակ շնչելու հատուկ ձևին։ Բացի այդ, մարդու մոտ կառաջանա ճարպի ևս մեկ շերտ` սառը ջրում ջերմությունն ավելի լավ պահպանելու համար

Իմ կարծիքը

Ես այդքան էլ չեմ հավատում այս վարկածին, քանի որ իմ կարծիքով, մարդու թոքերը հենց այնպես չեն կարող մեծանալ, մարդը պետք է հենց այդպես էլ ծնվի։ Իսկ հետո ես չեմ հասկանում, թե ինչպես կկատարվի այդ գործընթացը, երբ մարդը կսկսի մեկ այլ ուրիշ ձեռքեր և ոտքեր ունենա հատուկ ջրում գոյատևելու համար, նրա աչքերը ինչպես կարող են կատվի աչքերին նմանվել, եթե այդպես նայենք, ապա մարդու ծնողներից մեկը պետք է կատու լինի, որ նմանվի կատվին։

Վարկածը

Քենթի համալսարանից մարդաբան Մեթյու Սքիները հայտարարել է, որ մարդկային մարմինը կարող է ձեռք բերել զարգացած լողաթաղանթներով վերջույթներ (ինչպես ջրային կենդանիները) և ճարպային հյուսվածքի հաստ շերտ (ինչպես փոկերը): Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նոր առանձնահատկությունները մարդու մոտ կարող են զարգանալ էվոլյուցիայի ընթացքում և դառնալ ծովի գլոբալ մակարդակի բարձրացման պատասխանը: Լողաթաղանթների հայտնվելն ու մազածածկույթի կրճատումը, մասնավորապես, թույլ կտան արագ տեղաշարժվել ջրում:

Սքիները կանխատեսում է վերջույթների չափերի մեծացում՝ ինչպես բադերի մոտ, և թոքերի ծավալի կրճատում: Մարդու աչքերը կհիշեցնեն կատվազգիների տեսողական օրգանները:

Լողաթաղանթները կապահովեն ջրի հետ վերջույթների շփման մեծ տարածություն, իսկ մարդու ցանցաթաղանթի հետևում, հնարավոր է, առաջանա հյուսվածքի նոր շերտ՝ տապետումը, որը մարդկանց թույլ կտա ավելի լավ տեսնել թույլ լուսավորության պայմաններում: Բացի այդ, մարդն ավելի շատ ճարպային հյուսվածք կունենա՝ սառը ջրում տաքությունը պահպանելու համար:

Իմ կարծիքը

Իմ կարծիքով այսպես մարդը ընդհանրապես մարդու չի նմանվի, այլ ինչ որ այլ էակի, ես չեմ ուզենա, որ այսպես լինի, չեմ ուզում, որ մարդը փոխվի, այսպես շատ հարմար է գոյատևել, ճիշտ է այդ ամենը ես չեմ տեսնի, բայց ես մտածում եմ այդ մասին։ Շատ տարօրինակ կլինի այդպես։

Related imageImage result for Ապագայի մարդը

Оставьте комментарий