Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Գիքորի և Գավրոշի տարբերությունը

Գիքորը պատմվածքի հղումը 

Գիքորը և Գավրոշը գրեթե իրար նման են, ունեն որոշ նմանություն։ Երկու պատմվածքներն էլ տեսնելիս սիրտդ կոտրվում է, երկու պատմվածքներն էլ շատ հուզիչ են։ Գավրոշի ծնողները նրան չէին սիրում և ընդհանրապես չէին հետաքրքրվում նրա մասին, շատ անտարբեր էին, իսկ Գիքորի ծնողները շատ էին սիրում նրան, նա մանավանդ մայրը, նա շատ էր իր երեխայի մասին մտածում, շատ էր մտահոգվում։ Գավրոշը և Գիքորը իրենց ծնողներից հեռու էին ապրում, երկուսն էլ շատ բարի երեխաներ էին, երկուսի դեմքի ժպիտն էլ քեզ ուրախություն են տալիս և թողնում, որ ավելի ու ավելի ժպտաս։ Գավրոշը գողություն շատ էր անում, իսկ Գիքորը չէր անում, քանի որ հիշում էր, թե ինչ խրատ էր տվել նրան նրա հայրը։ Գիքորը շատ միամիտ էր և խղճուկ, իսկ Գավրոշն այդքան էլ այդպիսինը չէր։ Երկու պատմվածքներն էլ կարդալիս նույն զգացողությունն է առաջանում մեջդ՝ խիղճ, ցավ, տխրություն և հուզմունք։

Рубрика: Без рубрики

Գիքորը

Գյուղացի Համբոյի տանը կռիվ է, որովհետև սա որոշել է  իր  որդուն՝ Գիքորին տանել  քաղաք: Ուզում է, որ այնտեղ տղան աշխատանք անի և մարդ դառնա: Կինն աղաչում է ամուսնուն, որ չգցի իր որդուն այդ անիրավ աշխարհը, սակայն Համբոն չի լսում:

Համբոն թողնում է Գիքորին բազազ Արտեմի՝ հարուստ վաճառականի մոտ: Երեկոյան հայրը վերջին խրատներն է տալիս Գիքորին. աչքին ընկածը չվերցնել, ազնիվ լինել, միշտ շնորհակալ լինել: Բազազ Արտեմն անգամ չի վճարում Գիքորի համար: Ասում է, որ դեռ ոչինչ չգիտի: Իրեն պիտի վճարեն, որ վերցնում է տղային:

Քաղաքի կյանքը լրիվ նորություն է Գիքորի համար: Արտեմի կինը, որի սրտով չէր Գիքորի մնալը, հանձնարարություններ է տալիս անփորձ տղային: Դժգոհ է մնում: Միայն բազազի մայր Դեդին է սովորեցնում Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա… Բազազի դուքանի աշկերտներն էլ շարունակ ծաղրում են նրան, «քիքի» են կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։ Ամենաանտանելին, սակայն, քաղցն է:

Բազազ Արտեմը դաժանորեն ծեծում է Գիքորին այն բանից հետո, երբ միամիտ երեխան իր հետ շուկայում շրջելուց հետո տուն դառնալով, աղջիկ պարոնին հյուրերի ներկայությամբ զեկուցում է, թե բալը թանկ էր, չգնեցին: Դրանից հետո Արտեմը Գիքորին իր հետ խանութ է տանում: Բայց այնտեղ էլ Գիքորն իր տեղում չէ: Ուշացնում է Արտեմի ճաշը, ծեծի է ենթարկվում և սովի մատնվում:

Ցուրտ եղանակին խանութի առաջ հաճախորդներին «էստի համեցեք» ասող տկար Գիքորը մրսում և հիվանդանում է: Արտեմը տեղափոխում է նրան քաղաքային հիվանդանոց: Այստեղ էլ արդեն հոգեվարքի մեջ տղային վերջին անգամ այցելում է հայրը: Երբ Գիքորը մեռնում է, Համբոն թաղում է նրան, իսկ շորերը հավաքում ու տանում է գյուղ, որ մայրը վրան լացի:

Image result for գիքորը

Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Ֆիզիկա

Տնային աշխատանք

Բերեք ֆիզիկական մեծությունների օրինակներ:

Բարձրություն, զանգված, արագություն, անկման ժամանակ:

Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծությունը:

Չափել ֆիզիկական մեծությունը նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

Ինչ ֆիզիկական սարքեր գիտեք:

ջերմաչափ, մոլոմետր, ճնշման ապարատ, ժամացույց և այլն

Ինչ է չափիչ սարքի սանդղակը:

Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ

Ինչն են անվանում սանդղակի բաժանման արժեք:

Երկու հարևան գծիկների միջը եղած հեռավորությունը անվանում են բաժանման արժեք

Որն է սարքի չափման սահմանը:

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

Ինչից է կախված չափման սխալը:

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

Որն է կոչվում ուղղակի և որը անուղղակի չափում: Բերեք օրինակներ:

Ուղղակի են անվանում այն չափումը, որը կատարվում է չափիչ սարքի միջոցով, ինչպես, օրինակ, ջերմաստիճանի չափումը ջերմաչափով, զանգվածի չափումը լծակավոր կշեռքով և այլն: Անուղղակի են անվանում այն չափումը, երբ տվյալ մեծության արժեքը որոշվում է այլ մեծությունների ուղղակի չափման միջոցով:

Հնարավոր է արդյոք սանտիմետրական  բաժանումներ ունեցող չափաքանոնով երկարություն չափել 1մմ-ի ճշտությամբ:

Այո, հնարավոր է

Ինչպես կարող եք միլիմետրական բաժանումներով քանոնով չափել ֆիզիկայի դասագրքի թերթի հաստությունը

բանավոր

Рубрика: Без рубрики, Պատմություն 2017-2018

Ապագայի մարդը (Նախագծային աշխատանք պատմությունից)

Մարդիկ շատ տարբեր վարկածներ են ասում ապագայի մարդու մասին, տարբեր մարդիկ կարող են ասել իրենց կարծիքը։ Ասում են, որ եթե մարդիկ առաջացել են մի ուրիշ էակներից, ուրեմն ապագայում նրանք նաև կփոխվեն և կդառնան մեկ այլ մարդ։ Հիմա մի քանի վարկածներ ձեզ կներկայացնեմ, իսկ վերջում կգրմ իմ կարծիքը։

Վարկած

Ծովի մակարդակի բարձրացումը կարող է ստիպել մարդկության զգալի մասին ապրել ստորջրյա կամ կիսաստորջրյա քաղաքներում, ինչը կարող է հանգեցնել մարդկանց ֆիզիոլոգիայի փոփոխությանը։

Քենթի համալսարանի հնէամարդաբան, դոկտեր Մեթյու Սքիները պնդում է, թե մարդիկ կյանքին ջրում հարմարվելու ընթացքում կարող են թաղանթավոր ձեռքեր և ոտքեր ունենալ, իսկ մարմնի վրա մազածածկույթը կնվազի։

Մեր աչքերն ավելի կնմանվեն կատվի աչքերին, որ հնարավոր լինի ավելի լավ տեսնել գետերի և ծովերի ջրում, և մարդու մոտ կառաջանա, այսպես կոչված, տապետումը` ցանցաթաղանթի լրացուցիչ շերտը։
Իսկ մեր թոքերը, գիտնականի կարծիքով, կփոքրանան, քանի որ մենք կսովորենք ջրի տակ շնչելու հատուկ ձևին։ Բացի այդ, մարդու մոտ կառաջանա ճարպի ևս մեկ շերտ` սառը ջրում ջերմությունն ավելի լավ պահպանելու համար

Իմ կարծիքը

Ես այդքան էլ չեմ հավատում այս վարկածին, քանի որ իմ կարծիքով, մարդու թոքերը հենց այնպես չեն կարող մեծանալ, մարդը պետք է հենց այդպես էլ ծնվի։ Իսկ հետո ես չեմ հասկանում, թե ինչպես կկատարվի այդ գործընթացը, երբ մարդը կսկսի մեկ այլ ուրիշ ձեռքեր և ոտքեր ունենա հատուկ ջրում գոյատևելու համար, նրա աչքերը ինչպես կարող են կատվի աչքերին նմանվել, եթե այդպես նայենք, ապա մարդու ծնողներից մեկը պետք է կատու լինի, որ նմանվի կատվին։

Վարկածը

Քենթի համալսարանից մարդաբան Մեթյու Սքիները հայտարարել է, որ մարդկային մարմինը կարող է ձեռք բերել զարգացած լողաթաղանթներով վերջույթներ (ինչպես ջրային կենդանիները) և ճարպային հյուսվածքի հաստ շերտ (ինչպես փոկերը): Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նոր առանձնահատկությունները մարդու մոտ կարող են զարգանալ էվոլյուցիայի ընթացքում և դառնալ ծովի գլոբալ մակարդակի բարձրացման պատասխանը: Լողաթաղանթների հայտնվելն ու մազածածկույթի կրճատումը, մասնավորապես, թույլ կտան արագ տեղաշարժվել ջրում:

Սքիները կանխատեսում է վերջույթների չափերի մեծացում՝ ինչպես բադերի մոտ, և թոքերի ծավալի կրճատում: Մարդու աչքերը կհիշեցնեն կատվազգիների տեսողական օրգանները:

Լողաթաղանթները կապահովեն ջրի հետ վերջույթների շփման մեծ տարածություն, իսկ մարդու ցանցաթաղանթի հետևում, հնարավոր է, առաջանա հյուսվածքի նոր շերտ՝ տապետումը, որը մարդկանց թույլ կտա ավելի լավ տեսնել թույլ լուսավորության պայմաններում: Բացի այդ, մարդն ավելի շատ ճարպային հյուսվածք կունենա՝ սառը ջրում տաքությունը պահպանելու համար:

Իմ կարծիքը

Իմ կարծիքով այսպես մարդը ընդհանրապես մարդու չի նմանվի, այլ ինչ որ այլ էակի, ես չեմ ուզենա, որ այսպես լինի, չեմ ուզում, որ մարդը փոխվի, այսպես շատ հարմար է գոյատևել, ճիշտ է այդ ամենը ես չեմ տեսնի, բայց ես մտածում եմ այդ մասին։ Շատ տարօրինակ կլինի այդպես։

Related imageImage result for Ապագայի մարդը

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա

  1. Նշեցե՛ք, թե հետևյալ բառերից որն է վերաբերում <<ֆիզիկական մարմին>> հասկացությանը և որը <<նյութ>> հասկացությությանը, ինքնաթիռ, տիեզերանավ, պղինձ, ինքնահոս գրիչ, ճենապակի, ջուր, ավտոմեքենա:
Մարմին Նյութ
ինքնաթիռ պղինձ
տիեզերանավ ճենապակի
ինքնահոս գրիչ ջուր
ավտոմեքենա

 

  1. Բերեք ֆիզիկական մարմինների օրինակներ, որոնք բաղկացած են՝ ա)միևնույն նյութից, բ)տարբեր նյութերից, բայց նույն անվամբ և նույն նպատակին ծառայող:

ա) սեղան, աթոռ, քանոն, ապակե կահույք, ամանեղեն, քանոն, գրիչ, պատուհան

բ) ապակե սեղան, փայտե սեղան, մետաղե սեղան, երկաթե

  1. Ի՞նչ ֆիզիկական մարմիններ կարելի է պատրաստել ապակուց, ռետինից, փայտից, պողպատից, պլաստմասսայից:

Ապակի- սպասք, պատուհան, սեղան, աթոռ, ջահ, ակնոց, հայելի

Ռետին — կոշիկ, ձեռնոց, ռեզին, սայլակ

Փայտ — աթոռ, սեղան, մահճակալ, զարդատուփ, ժամացույց, զարդ, խաղալիք, նստարան

Պողպատ — զենքեր, արձան

Պլաստմասսա- ծաղկաման, խաղալիք, աթոռ, սպասք

4.Ի՞նչ նյութերից են բաղկացած հետևյալ մարմինները, մկրատը, բաժակը, ֆուտբոլի գնդակի օդափուչիկը, բահը, մատիտը:

Մկրատ-երկաթ, պլասմասսա, ներկ

Բաժակ- ապակի, երկաթ, պլասմասսա, ներկ

Ֆուտբոլի գնդակի օդափուչիկը- չգիտեմ

Բահ — երկաթ, փայտ, պլասմասսա, ալյումին

Մատիտ- փայտ, ներկ ռետին, երկաթ, պլասմասա

  1. Տետրում գծեցե՛ք աղյուսակն ու դրա մեջ զետեղեցե՛ք հետևյալ բառերը կապար, որոտ, ռեսլեր, ձյունաբուք, ալյումին, լուսաբաց, բուք, Լուսին, սպիրա, մկրատ, սնդիկ, ձյան գալը, սեղան, պղինձ, ուղղաթիռ, նավթ, եռում, ձյունահողմ, կրակոց, ջրհեղեղ:
Ֆիզիկական մարմին Նյութ Երևույթ
ռեսլեր կապար որոտ
Լուսին ալյումին ձյունաբուք
մկրատ սպիրա լուսաբաց
սեղան սնդիկ Բուք
ուղղաթիռ պղինձ Ձյան գալը
նավթ եռում
ձյունահողմ
Կրակոց
ջրհեղեղ

 

  1. Բերեք մեխանիկական երևույթների օրինակներ:

Փոխադրամիջոցների շարժվելը, ճոճանակի շարժվելը, կենդանու շարժվելը

  1. Բերեք ջերմային երևույթների օրինակներ:

Արդուկի տաքանալը, ջրի եռալը:

  1. Բերեք ձայնային երևույթների օրինակներ:

Ամպի գոռոցը, ծիտիկի ծլվլալը, երեխայի լացը։

  1. Բերեք էլեկտրական երևույթների օրինակներ:

Հոսանքի հարվածելը, համակարգչի, հեռուստացույցների միացումը:

  1. Բերեք մագնիսական երևույթների օրինակներ:

Մագնիսի ձգողականության ուժը, երկրի ձգողականության ուժը:

  1. Բերեք լույսային երևույթների օրինակներ:

Լամպի պայթելը, արևի շողալը, աստղի ընկնելը:

  1. Ստորև առաջարկվող աղյուսակը գծեցեք տետրում և դրա մեջ գրեցեք մեխանիկական, ձայնային, ջերմային, էլեկտրական, լույսային երևույթներին վերաբերող բառերը. գունդը գլորվում է, կապարը հալվում է, ցրտում է, լսվում է ամպրոպի դղրդյունը, ձյունը հալվում է, աստղերն առկայծում են, ջուրը եռում է, լույսը բացվում է, արձագանք, գերանը լողում է, ժամացույցի ճոճանակը տատանվում է, ամպերը շարժվում են, ամպրոպ, աղավնին թռչում է, փայլատակում է կայծակը, տերևները սոսափում են, էլեկտրալամպը վառվում է:
Մեխանիկական Ջերմային Ձայնային Էլեկտրական Լույսային
Գունդը գլորվում է կապարը հալվում է լսվում է ամպրոպի դղրդյունը ժամացույցի ճոճանակը տատանվում է աստղերն առկայծում են
Գերանը լողում է Ցրտում է արձագանք էլեկտրալամպը վառվում է Լույսը բացվում է
Ամպերը շարժվում են ձյունը հալվում է տերևները սոսափում են Փայլատակում է կայծակը
Աղավնին թռչում է Ջուրը եռում է
ամպրոպ
էլեկտրալամպը վառվում է

 

  1. Թվարկեցեք երկու-երեք երևույթներ որոնք տեղի են ունենում թնդանոթով կրակելիս:

Ջերմային, մեխանիկական և ձայնային երևույթներ:

Рубрика: Без рубрики

Տրամաբանական առաջադրանքներ

  1. Իտալական մի համալսարանում  100 ուսանողների առաջարկվեց սովորել անգլերեն և գերմաներեն: Միայն քննության ժամանակ պարզ դարձավ, որ նրանցից 10-ը  չի սովորել լեզուներից որևէ մեկը: Իսկ անգլերենից քննություն հանձնել էր մնացածից 83-ը,
     գերմաներեն` 75-ը: Քանի՞սն էին ուսանողներից հանձնել քննություն միայն անգլերենից , միայն գերմաներենից և քանի՞սն էին հանձնել և՛ գերմաներենի քննություն, և՛ անգլերենի:
  2. Գտնելով օրինաչափությունը փոխարինիր ?-ները թվանշաններով:
    10 3 6 7 ?
    1 ? 5 4 9
  3. Դավիթը Արմանից խնդրեց մի կոնֆետ, որպեսզի իրենց  կոնֆետների թիվը հավասարվի: Հանկարծ Արմանը նկատեց Դավիթի կոնֆետների տուփին և տեսավ, որ նա կերել է ամբողջը: Քանի՞ կոնֆետ ուներ Արմաը:
  4. Օգտագործելով 8 հատ 8 և  “+” նշանը ստացեք 1000:
  5. 1 2 3 4 5 6 7   թվերի միջև տեղադրեք գումարման նշանն այնպես, որ ստանանք 100:
  6. Ամառային ճամբարին մասնակցում են 14 տղաներ:
    Նրանցից 4 հոգի ճամբար էր գնացել իր 3 եղբայրների հետ:
    Նրանցից 6 հոգի ճամբար էր գնացել իր 2 եղբայրների հետ:
    Նրանցից 2 հոգի ճամբար էր գնացել իր 1 եղբոր հետ:
    Նրանցից 2 հոգի ճամբարում եղբայր չուներ:
    Պարզել, թե քանի՞ հատ ընտանիքից էր երեխա գնացել ճամբար
Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Պատրաստվում եմ գնալ Սիսիան

Սեպտեմբերի 29 — ին գնալու ենք Սիսիան։ Ուզում եմ գնալ Սիսիան ուսումնասիրելու այն, ուզում եմ տեսնել Շաքիի ջրվեժը, Ուխտասարը, Զորաց քարերը։ Շատ եմ լսել նրանց մասին, ուզում եմ տեսնել, ուսումնասիրել։ Ինձ շատ է հետաքրքրում Սիսիանը և նրա գեղեցիկ և տեսարժան վայրերը, գնում եմ հիանալու և ուսումնասիրելու։ Գիտեմ, որ ամեն ինչ լավ և հաջող կանցնի։

Ուխտասար

Մարդիկ կան, ովքեր Ուխտասար անունը կապում են կենդանու հետ, բայց իրականում այդպես չէ, այդ առաջացել է ուխատեղ անվամբ։Առաջին հայացքից դժվար է կողմնորոշվել: Լիճը, որի ափին ժայռապատկերներն են, գտնվում է ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճից արևմուտք գտնվում է այսպես կոչված Ուխտասարը, այն սարը որը նման է ուղտի սապատների: Լճից դեպի արևելք գտնվում է Ծղուկը, որին նույնպես Ուխտասար են ասում: Ըստ էության այստեղ ճիշտ ու սխալ չկա, քանի որ երկու տարբերակներն էլ կարող են ճիշտ լինել, բայց դժվար է մութ սենյակում փնտրել սև կատվին, մանավանդ որ կատուն սենյակում չի:

Ուխտասարը հնավայր է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում: Հայտնաբերվել է 1968 թվականին: Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել:Ուխտասարը նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի քարեդարանն է բաց երկնքի տակ։Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները։

Ճամփորդությունից հետո

Ճամփորդությունից հետո երբ տուն գամ, առաջին հերթին լուսաբանում եմ կատարելու, բլոգումս գրելու եմ իմ ամբողջ օրվա մասին՝ որտեղ գնացինք, ինչ արեցինք և ոնց արեցինք։ Լուսաբանմանը մեկ տեղ կտեղադրեմ իմ ֆոտոպատումները, որովհետև ես հուսով եմ, որ այնտեղ շատ գեղեցիկ լուսանկարներ կստացվեն։ Ես մեծ հետաքրքրությամբ սպասում եմ այդ օրվան։

Image result for Ուխտասար

Related imageImage result for զորաց քարեր

Image result for Սիսիան