Рубрика: Без рубрики, Հանրահաշիվ

Տառային արտահայտություններ

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է տառային արտահայտությունը, բերեք տառային արտահայտությունների մի քանի օրինակ:

2.  Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների հետևյալ հաջորդականությունը.

ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6,

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը,

գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը,

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով:

 

3. Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշաններով այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

ա) X73 > 455,

բ) 7X3 > Y93,

գ) 944 > XYZ,

դ) X3 < 4X,

ե) X2Z > Y36,

զ) 123X > 123Y:

4. Կատարե՛ք հաշվումները, եթե a = 3.

ա) 3 ⋅ a + 386,

բ) 27 ։ a + 96 ։ a,

գ) (17 – a) ⋅ 3,

դ) (6 ⋅ a + 3) ⋅ a:

5. Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակումներ:

6. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

ա) 3 ⋅ a + 5 ⋅ b,

բ) 10 ⋅ (a + b) ։ 3,

գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b,

դ) 95 ։ b + 49 ։ a,

ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4,

զ) (a – 7) ⋅ (b – 5)։

7. a տառն օգտագործելով՝ կազմե՛ք այնպիսի արտահայտություն, որի

արժեքը a = 2 դեպքում հավասար լինի 25‐ի։

8. Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաններով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշաններով.

ա) 51 և 42 թվերի գումարի և տարբերության արտադրյալը

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդի  և  տասներկու ամբողջ երեք յոթերորդի տարբերությունը

գ) 18 և 3 թվերի արտադրյալի և 14 թվի տարբերությունը

դ) երկու  ամբողջ երեք ութերորդի  և հինգ ամբողջ երեք յոթերորդի արտադրյալը:

9. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։

 

media-share-0-02-05-af71c6827e388129c684b0694fa87d07416c8ac225e82c30d74ab90b7a6768c1-806cad00-f2f3-43f7-9907-d4465a52832e.jpgmedia-share-0-02-05-01654880cfa048f214efab51a05d174e01e63d3b77226766cc881deb167bb41c-09ea90cc-9bad-4675-bdf0-5193ccc53806.jpg

media-share-0-02-05-8705835d45e2e8779a8e68bcaf11d0447d64326704a88e2b4fc8038940727d14-84532b1c-3b79-465e-8603-697e89869460.jpg media-share-0-02-05-823e3c4f3aa4da96a4afdf912b7d577b4e98a2a7d4a8698290445e9d1834669d-b3ad3dcb-5615-4d20-9ccb-ba0916a02a57.jpg