Рубрика: Без рубрики, Նախագծեր

Ձյունոտ օր Հատիսում․ Ձմեռային խաղեր 2019 ստուգատես

0-02-05-e1bf5ca85596658e0904d389848faa8da4b272554b47c05b3f2dce03187806a1_cecf574e.jpgԱյսօր շատ լավ և հետաքրքիր օր էր։ Ընկեր Հասմիկի հետ գնացինք ճամփորդության՝ Հատիս լեռ, պետք է իրականացնեինք «Ձմեռային խաղերի 2019թ․-ի ստուգատեսը»։ Երբ հասանք Հատիս լեռ, բոլորս միանգամից վերցրեցինք մեր սահնակներն ու տոպրակները և վազեցինք դեպի լեռան լանջ։ Հոյակապ էր, շուրջբոլորը ձյուն էր՝ սարեր, ձորեր, անտառներ, տներ,  լեռներ, բոլորը պատված էին գեղեցիկ և սպիտակ ձնով։ Երբ ուզում էի քայլել, որտքս խրվում էր ձյան մեջ, մինչև ծնկներս ձյուն էր։ Բոլորս խենթի պես վազվզում էինք, պառկում էինք ձյան մեջ, սահում, գլորվում։ Կարծես թե հեքիաթ լիներ․․․ Շատ խաղալուց և վազվզելուց հետո մի սահուն և շատ լավ տեղ հայտնաբերեցինք։ Մեր սահնակներն ու տոպրակները դրեցինք գագաթին, նստեցինք վրան, պատրաստվեցինք և սահեցինք, ես չէի պատկերացնի, որ այդ չափ արագ կսլանամ դեպի մի մեծ քարի, այդ պահին խառնված էի և չգիտեի ինչ անել, չգիտեի ինչպես կանգնեցնեմ սահնակը, ցավոք ոտքս դիպավ քարին և կոշիկս պոկվեց․․․ ինչ ասեմ, այսպես էլ է պատահում։ Բայց ինչ էլ որ լինի, ես շատ ուրախ էի, քանի որ տեսնում էի ընկերներիս ուրախությունն ու նրանց բարի ժպիտները։ Իսկ մեր ընկեր Հասմիկը բոլորիս ուրախ-ուրախ նկարում էր։ Շունչս արդեն կտրվում էր, շատ էի վազվզել, մեջքս ցավում էր, ոտքերս սառել էին, չէի կարողանում քայլել, գնացի և պառկեցի ձյան մեջ, նայեցի կապույտ երկնքին, ամեն ինչ նման էր հեքիաթի։ Արդեն ժամանակն էր, որ վերադառնանք Երևան։ Իմ օրը իսկապես շատ հետաքրքիր և զվարճալի անցավ։

Ֆոտոշարք՝

0-02-04-06ea0395dc32da7fef2ac38ae86a7dde3faf184f90e438a22b59c67c6b426fb8_33ad7dc8.jpg  0-02-04-0abc2e3dfe40e94badfba2becf4dab277f8d98691e1953bc8a63439e6ff5618a_8d4b81c7.jpg

0-02-05-a9ac5efd3c4621d9637bd7457387736fcedd0ff3bc4beb6dec46bb0189a49432_29c74a37.jpg

0-02-04-cec90f65409db480bd196c4aaa98a785df07b44cea25787dad446809e97fd356_8e31e706.jpg

0-02-05-3647884a6d645aabdac3f9f9947a4e8f5b2afc05c117793c605456b147e2c6b3_906d165b.jpg

0-02-05-655f2d76d683c8241b2273ed7aec37b3a35ef63c68ad532708e15292287bff13_1369cb39.jpg

0-02-05-f2469b4f813432266a4bb1bd4b4b8192a367e90ed3506230671707255d217afc_f8b94f89.jpg

0-02-05-f89981246aac014bab80437197552c8dfdf6bfee9b93e5ef469a68d46f27961b_63684864.jpg

 

Оставьте комментарий