Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար 2017

Ձմեռային ճամբար (4 օր)

Այսօրվա օրը անցավ ուտելով․ այսօր մեր  ջոկատով պատրաստեցինք շատ համեղ պիցցաներ։ Ես և Անահիտը գնացինք առևտրի, համեղ պարագաներ գնեցինք պիցցայի համար, քաղցրավենիքներ և բաժակներ։ Խոհանոցում սկսեցինք դասավորել մեր ուտելիքները և սկսեցինք պատրաստել պիցցան։ Վեց հատ պիցցայի լոշիկ ունեինք, և դա մեզ բավական էր։ Արդեն պիցցաները պատրաստ էին։ Սկսեցինք ուտել, հյուրասիրեցինք նաև մեր ուսուցիչներին ր ընկերներին։

media-share-0-02-04-462c070b6aec654bab3cded8b3df4b5b0a7ae071df37a075a55afce976102b73-dad47437-c990-4bc6-96a4-697b91b16366.jpg

Իսկ հետո եկանք մեր լսարան։ Այստեղ սկսցինք նախագծային աշխատանքներ անել և գրեցինք մեր այսօրվա անցած օրը՝ լուսաբանեցինք մեր օրը։ Իսկ հետո նկարեցինք գեղեցիկ նկարներ և ունեցանք հաճելի ժամանց։ Հետո պետք է գնայինք խեցեգործարան և պատրաստեինք գեղեցիկ իրեր։

media-share-0-02-04-a08197c9b8b294c2068fbcf9a92daafb2885cc38abaaf66797ebf6b7be4dd2ae-31878a19-7e72-44e2-9cef-cb55abb950c4.jpg

Оставьте комментарий