Рубрика: Без рубрики, Ձմեռային ճամբար 2017

Ձմեռային ճամբար (3 օր)

Այսօրվա օրը ինչպես միշտ սկսվեց ընդհանուր պարապմունքով, մեզ շատ լավ օր էր սպասվում։ Պետք է այսօր միանայինք Ժաննա Ալբերտովնայի ջոկատի հետ և մի հրաշալի օր ունենայինք, և այդպես էլ արեցինք։

IMG-5b76b8a2d61cf5c080c58ca26989c68b-V

Նախ և առաջ ավտոբուսով շարժվեցինք դեպի Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին Մարտիրոս Սարյանի մասին և ցույց տվեցին հիանալի նկարներ, պատմեցին թե այդ նկարները որ թվականին և ինչպես է արվել։ Իսկապես ինձ շատ դուր եկավ, ինձ հետաքրքիր էր թե ինչպես է այդ ամենն անում Սարյանը և այդ ամեն ինչի՝ մանրամասների մասին մեզ պատմեց գիտաշխատողը։ Ներքևում նրա նկարների թանգարանն էր, այնտեղ էին գտնվում Սարյանի նկարները, բաըց ցավոք ոչ բոլորը։

IMG-03f030177b2dc5bab7880bce45603f3e-V

Նաև այնտեղ էր գտնվում այն իրերը, որոնք ժամանակին օգտագործել է Սարյանը։ Նրա իրերը, մատիտները, հագուստները և ամեն ինչ։ Նաև կար երկու հատ շատ գեղեցիկ կուժ, նա ժամանակին օգտագործել է դրանք։

IMG-5e5e49afa8460f83da21ebfca2ad51a2-V

Իսկ հետո բարձրացանք նրա տուն, որն էլ ինչպես ասացի գտնվում է վերևում։ Ուսումնասիրեցինք նրա տունը, սենյակները և այլն։ Գիտաշխատողը մեզ պատմեց նաև նրա ընտանիքի մասին՝ նրա երեխաների և կնոջ մասին։

IMG-b46196e6961c80448ddad1e1df234594-V

Իսկ հետո ժամանակն էր մի բան ուտելու, գնացինք պոնչիկանոց։ Այնտեղ պոնչիկ կերանք, մի լավ տաքացանք կակաոյի շնորհիվ և գնացինք Կարապի լճի սահադաշտ։ Այնտեղ հագանք մեզ տրված չմուշկները և սկսեցինք սահել։ Բոլորս էլ շատ ուրախ էինք, քանի որ ունեցանք հիանալի և անմոռաց օր։

Оставьте комментарий