Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Հետաքրքիր ճամփորդություն դեպի Խոր վիրապ

Այսօր մենք մի շատ հեաքրքիր ճամփորդություն կազմակերպեցինք դեպի Խոր վիրապ, մեր սիրելի ուսուցիչների՝ ընկեր Գառնիկի և ընկեր Հասմիկի հետ։ Նախ առաջին հերթին մենք հավաքվեցինք դպրոցում, իսկ հետո գնացինք դեպի միկրոավտոբուս։ Նշեմ նաև, որ այդ օրը Հայկի ծննդյան օրն էր, ով նույնպես ներկա էր մեր ճամփորդությանը։ Երեխաների կեսը տեղավորվեցին ավտոբուսում, իսկ կեսը ընկեր հասմիկի հետ գնացին խանութ, որպեսզի Հայկի ծննդյան տոնի համար մի փոքրիկ տորթ գնեն և մի քանի ուտեստներ։ Բոլորս տեղավորվեցինք ավտոբոււսի մեջ և ճանապարհ ընկանք։ Ավտոբուսի մեջ խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ << Դե խաղա >>, իսկ  հետո վարորդը երաժշտություն դրեց։ Մենք արդեն Խոր վիրապում էինք։ Բարձրացանք աստիճաները և հանդիպեցին եկեղեցու բակին։ Այն շատ լայն էր և գեղեցիկ։ Մեզ ընկեր Գառնիկը մի շատ հետաքրքիր տեղ տարավ, որտեղից երևում էր թուրքերի սահման, և սկսեց պատմություն մատմել Խոր վիրապի մասին։ Իսկ հետո մենք իջանք փոքր փոսը։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Ճիշտ է այն փոքրիկ էր, բայց շատ յուրօրինակ։ Մենք չկարողացանք մեծ փոսը իջնել, քանի որ այնտեղ շատ հերթ կար։ Մտանք եկեղեցի և մոմ վառեցինք, ես վառեցի մեր հայ զինվորների համար։ Իսկ հետո եկեղեցու բակում շատ գեղեցիկ լուսանկարներ արեցինք։ Մենք նաև բարձրունք հաղթահարեցինք և այդ բարձր գագաթում նշեցինք Հայկի ծննդյան օրը։ Մենք երգեցինք, արտասանեցին և շատ ուրախացան, իսկ հետո մենք իջանք ներքև և տեղավորվեցինք ավոբուսում, մենք զրուցելով հետ էինք վերադառնում։ Մենք գնացինք ընկեր Հասմիկի գյուղ, գնացինք նրանց տուն, նրանք շատ գեղեցիկ այգի ունեին, ընկեր Հասմիկը մեզ ցույց տվեց իրենց այգու ծաղիկները, որոնք շատ գեղեցիկ ժպտում էին մեզ։ Նրանք մեզ տնական կոմպոտ հյուրասինեցին, շատ համեղ։ Իսկ հետո մենք վերադարձանք Երևան։ Մեր օրը շատ լավ անցավ, ես կուզենայի, որ այսպիսի ճամփորդություն նորից լիներ, նորից այսպես լավ🙂

Это слайд-шоу требует JavaScript.

Оставьте комментарий