Рубрика: Без рубрики

Տնօրենիս օրագիրը 1

Հեռու երկրի լուսե հովտում

Ես կարդացի Տիար Բլեյանի այս հոդվածը։ Ինձ այն շատ հետաքրքրեց։ Եվ հիմա ես կպատմեմ այս հոդվածի մասին։

Տիար Բլեյանը ասում էր, որ նա շատ է սիրում Վահան Տերյանին և նրա վերջին բանաստեղծությունն էր գրված․

Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի.
Օրորիր մեզ, պանդոկ կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ գինի:
….Պարում ենք, երգում, վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ «հանգեաւ ի տէր »…

Image result for Վահան Տերյան

Նա ասում էր, որ ամեն անգամ Անահիտը իր աչքի առաջ է, Անահիտը Տերյանի կինն է, ով Տերյանի հետ է եղել այն ժամանակ երբ Տերյանը վախճանվել է, ասում էր, որ նրանք Օրենբուրգում են եղել և Տերյանը իրեն շատ վատ է սգացել, անդադար խնդրում էր, որպեսզի Անահիտը իր համար դաշնամուր նվագի։ Հաջորդ օրը նա կանգնեց և ասաց << Ուր է իմ պորտֆելը >>, և փակեց աչքրը՝ մահացավ, ավելի մանրամասն կարդացեք Անահիտի գրած հոդվածից․

Image result for Վահան Տերյան և Անահիտ

Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ, որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել՝ մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում՝ կարծելով, որ կմեռնի մինչեւ իմ վերադարձը: ….Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»:
…. Դեկտեմբերի 20-ի օրը մինչեւ երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ եւ այլեւս վեր չկացավ:
…. Ամբողջ գիշեր՝ հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին: Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել եւ ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար՝ նրան՝ ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին՝ անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:
…. Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ «Ո՞ւր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,- ասաց ու փակեց աչքերը»:

Image result for Վահան Տերյան և Անահիտ

 

 

 

Оставьте комментарий