Рубрика: Без рубрики, Զվարճալի ճանփորդություներ

Ամերիկյան անկյուն

Եկավ սպասված օրը և մենք 3D printing — ի խմբակով այցելեցինք դեպի  << Ամերիկյան անկյուն>>։ Շատ հաճելի և զվարճալի օր անց կացրեցինք։ Ավտոմեքենայի մեջ մենք խաղ կազմակերպեցինք, թե ում իրն է ամենից առաջ պատրաստվելու։ Ընկեր Նարեկը մեզ հարց տվեց, թե որ թվականին է 3D printing — ը առաջացել, ավելի մոտ Մարիամն էր և պետք է առաջինն իր իրը տպենք։  Առաջին հերթին, երբ մենք արդեն համալիրում էինք ծանոթացանք ընկեր Լուսինեի, Նելլի և այլ ուսուցիչների հետ։ Տեղավորվեցին, և մեզ ընկեր Նելլին ցույց տվեց իրենց աշխատանքները և պատմեց համալիրի և տպիչի մասին, որով մենք պետք է աշխատենք։ Ըստ կարգի առաջինը Մարիամի իրը պետք է տպենք և այդպես էլ արեցինք, բոլորը զարմացել էին, նույնիսկ ես, այնքան հետաքրքիր էր։ Ընկեր Նարեկն ասաց, որ պետք է սարքը տաքանա մինչև  230°։ Այդպես էլ արեցինք և Մարիամի իրը տպվեց, այնքան գեղեցիկ էր։ Հաջորդը իմ իրը պետք է տպենք։ Ընկեր Նելլին մեզ ցույց տվեց մի հրաշալի սարք, որը կոչվում է 3D գրիչ։ Այդ գրիչով մենք թղթի վրա տարբեր նկարներ նկարեցին։ Արդեն ժամանակն էր, որ հետ վերադառնանք, բայց մենք չէինք ուզում։ Ճանապարհին մի նստարանին նստեցինք և մի շատ հետաքրքիր պիկնիկ կազմակերպեցինք։ Իսկ ավտոմեքենայի մեջ զրուցելով եկանք։ Շատ լավ օր էր, կցանկանամ նորից այցելել։

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

 

Оставьте комментарий