Рубрика: Без рубрики

Դեպի Արարատի մարզ

Նոյեմբերի 16- ին մեր երկու սիրելի ուսուցիչների՝ Հասմիկների հետ գնալու ենք Արարատի մարզ։ Առաջին հերթին այցելելու ենք Արարատի թիվ 5-րդ դպրոց և այնտեղ ներկայացնելու ենք մեր ընդանուր պարապունքը՝ երգելու ենք, պարելու ենք։ Երգելու ենք Կոմիտասյան երգեր օրինակ՝ Հաբրբան, Կաքավիկ կերգենք նաև մեր դպրոցի հիմնը՝ Անդաստանը և այլն։ Նաև պարելու ենք մեր առավոտյան պարապունքի պարերից օրինակ՝ Շորոր, Խամ — խամա, 12 ոտք, 3 ոտք և այլն։ Նաև արտասանելու ենք։ Իսհ հետո կատարելու ենք բնագիտական փորձ թեման լինելու է քիմիական և ֆիզիկական երևույթների մասին։ Մենք նաև կատարելու ենք վարդերի թաղարենի տնկում, իրենց դպրոցի պարտեզում։ Իսկ հետո այցելելու ենք Սուրբ Հակոբ եկեղեցի և այնտեղ երգելու ենք եկեղեցական երգեր օրինակ՝ Քրիստոս պատարագեալ, Առավոտ լուսո, Խնկի ծառին նման ես և այլն։ Անհամբեր սպասում եմ վաղվան։Image result for Արարատի մարզ

Image result for Արարատի մարզ

Image result for Արարատի մարզ

Оставьте комментарий