Рубрика: Без рубрики, Գրականություն 2019-2020, Գրառումներ

Ազնավուրն իմ սրտում

Շառլ ԱզնավուրՄայիսի 22-ին իմ հերոսի ծննդյան օրն է։ Շառլ Ազնավուրը միշտ իմ սրտում է, ես շատ եմ սիրում նրան, նա լեգենդար հայ էր։ Փոքր տարիքից լսել եմ նրա երգերը, միշտ երազել եմ տեսնել նրան, զրուցել նրա հետ և նրա երգերից մեկը երգել նրա հետ, ինձ համար պատիվ կլիներ, որ նրա հետ դուետ ունենայի։ Հայրիկս հանդիպել է նրան, զրուցել է նրա հետ, նրանք միասին լուսանկար էլ ունեն։ Հայրիկս հանդիպել է նրան ՅՈՒՆԵՍԿՈՅԻ ցուցահանդեսի ժամանակ՝ Փարիզում։ Ազնավուրի երգերը գրավում են ինձ, քանի որ դրանք գեղեցիկ հնչյուններ ունեն, դրանք թե՛ սիրային են, թե՛ հայրենասիրական։ Հպարտանում եմ նրա հայրենասիրական երգերով, փշաքաղվելու երգեր են, այսպես ասած՝ հայի սրտից երգեր են։ Ես էլ շատ հայրենասեր եմ, պաշտում եմ ազգս և հայրենիքս, իսկ երգերը ավելի ու ավելի են ուժ տալիս ինձ և ստիպում են ավելի շատ սիրել հայրենիքս։ Ազնավուրը հենց այդպիսին էր, ես ինձ և նրան որոշ չափով նմանեցնում եմ։ Նրանից ես շատ բան եմ սովորել, իհարկե նա ինձ չէր ճանաչում, բայց ինձ համար նա այնքան հարազատ մարդ էր, ինչպես պապիկս։ Սիրում եմ Ազնավուրի La Bohème և Քեզ համար Հայաստան երգերը։ Երբ Ազնավուրը հեռացավ կյանքից սկսեցի լացել, մեծ ցավ էր ինձ համար, շատ ափսոսացի, որ երազանքս չկատարվեց և չկարողացա հանդիպել նրան։ Երանի հայ սերունդը լիքը Ազնավուրներ մեծացնի և Հայաստանը հպարտանա իր ազգով։ 

Оставьте комментарий