Рубрика: Նախագծեր, Գրառումներ

Հանդիպում Արմինե Հովհաննիսյանի հետ

4A66B169-27B9-4FC7-8055-FEC85A658B16

Կրթահամալիրում մեկնարկել է ամենամյա հասարակագիտական ստուգատեսը, որի շրջանակներում՝ այսօր՝ մարտի 12-ին հանդիպում ունեցանք դիվանագետ, իրավաբան և հասարակական գործիչ Արմինե Հովհաննիսյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը:

Արմինե Հովհաննիսյանը խոսեց իր՝ որպես հասարակական գործչի գործունեության մասին: Պատմեց «Օրրան» բարեգարծական, հասարակական կազմակերպության ստեղծման, առաջին քայլերի մասին: Ամբողջ զրույցի ընթացքում Արմինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «հաջողության ճանապարհը»՝ ինչպե՞ս են փոքրիկ քայլերից, փոքր սենյակից սկսել իրենց գործունեությունը, ինչպե՞ս են հետագայում բացի Երևանից ստեղծել նաև «Օրրան» բարեգործական, հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղը:

Ներկաների կողմից հնչեցին հարցեր: Կրթահամալիրի սովորողներին հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է «Օրրան»- ում աշխատել՝ որպես կամավոր, ինչ կամավորական գործունեություն ծավալել: Օրրանի հիմնադիրը նշեց, որ կամավորական աշխատանքը շատ կարևոր և օգտակար կարող է լինել, որ կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները, կնքելով պայմանագիր, կարող են օգնել «Օրրան»-ի երեխաներին՝ կազմակերպելով խաղեր, մասնակցելով նրանց ամենօրյա գործունեությանը:

Հարց հնչեց նաև այն մասին, թե ինչու տարեցների և երեխաների՝ «Օրրան» այցելությունների ժամերը չեն մեկտեղում, որպեսզի տարեցները աշխատեն երեխաների հետ, ինչին ի պատասխան Արմինե Հովհաննիսյանը ժպտաց և պատասխանեց, որ «տարեցներն էլ ինչ-որ տեղ երեխա են»:

Հանդիպման ընթացքում Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց նաև իր՝ «Քաղաքացիական կրթություն» դասագիրքը, խորհուրդ տվեց օգտվել դասագրքից նաև հասարակագիտության պարապմունքների ընթացքում:

Հանդիպման ավարտին հյուրը կրթահամալիրի սովորողներին և դասավանդողներին հրավիրեց «Օրրան»՝ շփվելու «Օրրան»-ի երեխաների, տարեցների հետ, ծանոթանալու այնտեղի ջերմ միջավայրին: Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանն էլ «Օրրան»-ի սաներին հրավիրեց՝ մասնակցելու կրթահամալիրյան ճամփորդություններին՝ Արատեսի դպրական կենտրոնում, Սևանի «Ժայռ»-ում, կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի, ագարակի, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի պարապմունքներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s