Рубрика: Без рубрики, Նախագծեր, Ընթերցանություն

Երջանկությունը գալիս է մանրիկ քայլերով

75446483_10220668189045611_7985898375834763264_nԵրջանկությունը գալիս է մանրիկ քայլերով

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ամեն բան լիովին ավարտելու համար մեզ հարկավոր է ժամանակ, ամեն բան արագ չի լինում, եթե դուք շտապում եք և փորձում եք արագ վերջացնել գործը, ապա իմացեք, դա արհեստական է։ Երբ մարդը ցանկանում է նիհարել, նրան բնությունը հուշում է, որ նիհարելու համար հարկավոր է ժամանակ և ջանքեր, բայց նա հրաժարվում է և ցանկանում է ամեն բան արագ անել։ Դրա համար ժամանակակից քաղաքակրթությունը առաջարկում է պլաստիկ վիրահատություն և լիպոսակցիա, նույնիսկ չեն զգուշացնում, թե ինչերի կարող է հասցնել այդ ամենը մարդուն։ Երբ մարդը ցանկանում է զարգացնել գիտակցությունը նրան մասնագետների առաջարկում են բազմաթիվ ուղիներ, բայց նա ցանկանում է այն ամենն արագ անել։ Դրա համար դեղաբանությունը մարդու առաջարկում է քիմիական դեղամիջոցներ, մարդը այդ ժամանակ չի գիտակցում, թե ինչերի կարող է հասցնել նրան այդ քիմիան։ Երբ մարդը ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ, մտերիմ ընկերներ, ապա նրան պետք է ժամանակ մարդուն լավ ճանաչելու համար, նրա հետ զբոսնելու, զրուցելու, շփվելու։ Բայց ժամանակակից տեխնիկան նրան առաջարկում է սոցիալական ցանցեր՝ առանց մտերմության և պաշտպանության։ Նա այդ ժամանակ չի գիտակցում, թե ում հետ է շփվում, ով է նա և ինչ կարող է անել։ Մարդիկ շտապում են, ուզում են ամեն բան անել արագ, շուտ վերջացնել, արդյունքը շուտ տեսնել, բայց ամեն բան մենք պետք է անենք մեր ջանքերով, նույնիսկ եթե դա շատ ժամանակ պահանջի, արհեստական մոտեցումը ձեզ կարող է մի պահ բարձրացնել, իսկ հետո նետել ցած՝ շատ ներքև։ Իսկական երջանկությունը գալիս է մանրիկ քայլելով, առանց շտապելու, պետք է հասնենք նրան, ապրենք երազանքներով ու հասնենք մեր նպատակին հենց մեր ջանքերով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s