Рубрика: Без рубрики, Նախագծեր 2019-2022

Դպրոց առանց ցանկապատի

13638871-8EB0-488B-93CB-AB3949FF9488.jpegԴպրոցը պետք է լինի առանց ցանկապատի, պետք է ազատվել այդ անճաշակ և տգեղ ճաղերից։ Երեխային չպետք է փոքր տարիքից փակել գաղութում, այդպես երեխային կճնշեք, և այդ տարիքից նա չի զգա ազատությունը։ Փորձեք ազատ լինել, ավելի ընդարձակ, ջերմություն տվեք ձեր դպրոցին։ Պետք է լինի ազատ կյանք դպրոցում, որպեսզի հաճույքով ներս մտնենք դպրոց։ Մեր դպրոցը լուսավոր է, հանգիստ, ազատ, մենք չենք կաշկանդվում, դա նրանից է, որ չունենք այդ կոտրած, աղբ դարձած ցանկապատերը։

Եկեք քննարկենք դրա բացասական կողմերը, բնականաբար, դրանք շատ են։ Ցանկապատը շատ տգեղ է նայվում, դրանք փակում են բնության գեղեցկությունը։ Բացի դրանից, երեխան ճնշվում է՝ կարծես գաղութում լինի, դրա համար էլ շատ են դասերից փախչում, նույնիսկ չեն ուզում գալ այդ գաղութ-դպրոցը։ Այդ արանքը բացված, մաշված և ժանգոտված ճաղերը չեն թողնում, որ խնդությունը մտնի ներս։

Պետք է դպրոցում լինի սեր, շատ սեր, որպեսզի ոչ մի սովորող չցանկանա փախչել դասից, մենք այդպես ենք․․․ Եղեք ազատ, տեսեք, թե ինչ հաճելի է այդպես, ջարդեք բոլոր ցանկապատերը, սիրեք միմյանց, հարգեք բնությունը․․․

Оставьте комментарий