Рубрика: Без рубрики, Պատմություն 2017-2018

Հարյուրամյա պատրերազմ․ Հետազոտական աշխատանք

Image associée

Հարյուրամյա պատերազմը սկսվել է 1337 թվականին: Գլխավոր պատճառը եղել է Անգլիայի նվաճած ֆրանսիական հողերի(12-րդ դար) և Ֆլանդրայում գերիշխանություն հաստատելու համար: Պետությունների շահերը բախվում էին նաև Շոտլանդիայում, Բրետանում և այլուր:

 

Պատերազմը բաժանվում է 4 փուլի`1.1337-1360 – Էդվարդի պատերազմ, 2.1369-1389 -Կարոլինգյան պատերազ, 3.1415-1429 – Լանկաստերյան պատերազմ, 4.1429-1453

Պատերազմի առաջին շրջանում անգլիացիները մի շարք հաղթանակներ տարան Սլյոյսի (1340), Քրեսիի (1346) մոտ, 1347-ին գրավեցին Կալեն, 1346-ին Պուատիեյի մոտ ջախջախեցին ֆրանսիացի ասպետներին և գերեցին Հովհան Բ Բարիին: Տնտեսական ծանր պայմանների հետևանքով ծագեց 1357-1358 թվականների ապստամբությունը և Ժակերիան: 1360 թվականին ֆրանսիացիները հարկադրված ծանր պայմանագիր կնքեցին: Դադարը հնարավորություն տվեց գահ բարձրացած Կառլոս Հինգերորդին վերակառուցել բանակը և կարգավորել հարկային սիստեմը: 1369- ին պատերազմը վերսկսվեց: Ֆրանսիական զորքերի հաջող գործողություններին նպաստեցին նաև անգլիացիների դեմ ծավալված պարտիզնական շարժումը և հրետանու օգտագործումը: 1370- ական թվականներին անգլիացիների ձեռքում մնում են աննշան հողեր:

Image associée

Սակայն դարավերջում Ֆրանսիայում ծավալվում են երկպառակտչական պատերազմներ, որոնք շատ են թուլացնում երկիրը: 1415 թվականին անգլիացիները կրկին վերսկսում են պատերազմը և Ազենկուրի մոտ հաղթում ֆրանսիական զորքին: Բուրգունդիայի հետ դաշինք կնքելու շնորհիվ նրանք տիրում են ամբողջ Հյուսիսային Ֆրանսիային: 1420 թվականին կնքվում է Տրուայի պայմանագիրը, որի համաձայն Հենրի 5-րդը դառնում է Ֆրանսիայի խնամակալ և ֆրանսիական գահի ժառանգորդ: 1422 թվականի Հենրի 5-րդի և Կառլոս 6-րդի մահից հետո անգլիացիները և Բուրգունդիայի դուքսը Անգլիայի և Ֆրանսիայի թագավոր են հռչակում Հենրի 5-րդի անչափահա որդի Հենրի 6-րդ ին: Ֆրանսիայում իրեն թագավոր է հռչակում գահաժառանգ Կառլոս 7-րդը: Պատերազմի ընթացքը էապես փոխվեց Ժաննա դ’Արկի ղեկավարությամբ Օռլեանը ազատագրելուց հետո(1429): 1435-ին Բուրգունդիայի դուքսը Արրասում հաշտության պայմանագիր է կնքում Կառլոսի հետ և նրան ճանաչում Ֆրանսիայի օրինական թագավոր: Ֆրանսիական զորքերը ազատագրում են Փարիզը(1436), Շամպայնը(1441), Մենը և Նորմանդիան(1450), Գիենը(1453): Հարյուրամյա պատերազմը ավարտվեց Բորդոյում անգլիացիների կապիտուլիացիայով (1453 թ. հոկտեմբերի 10): Ֆրանսիայում Անգլիային մնաց (մինչև 1558) միայն Կալեն:

ՔՐԵՍԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 

1346

shpori

Հարյուրամյա պատերազմի սկիզբը Անգլիայի և Ֆրանսիայի միջև Գիենի, Նորմանիայի, Անժուի և Ֆլանդրիալի համար հաջող էր անգլիացիների համար և կանխագուշակում էր արագ հաղթանակ: 1340 թվականի հունիսին նրանք հաղթել էին Սլեյսի ծովամարտում և դարձել էին ծովի տիրակալը: Բայց ցամաքում նրանց անհաջողություն էր սպասվում և նրանք չկարողացան գրավել Տուրնե ամրոցը: Անգլիացի թագավոր Էդուարդ Երրորդը ստիպված էր դադարեցնել պաշարումը և կնքել շատ ծանր պայմանագիր: Շուտով անգլիացիները ցանկանալով հաղթողի նժարը իրենց կողմը թեքել, վերսկսում են ռազմական գործողությունները: 1346-ին անգլիացիները բաժանում են զորքը երեք մասի և տեղադրում Ֆլանդրայում, Բրետանում և Գիենում: Հարավում նրանց հաջողվել էր գրավել գրեթե բոլոր ամրոցները: 1346 թվականի հուլիսին Նորմանդիայում իջնում է 32 հազար զինվոր թագավորի առաջնորդությամբ: Նորմանդիան ասպատակվեց: Ի պատասխան դրան Ֆիլիպ 6-րդը ուղղեց իր գլխավոր ուժերը Էդուարդի դեմ: Ֆրանսիացիներն ունեին 10 հազար հեծելազոր և 40 հազար հետևակ:

Image associée

Վերացնելով Սենա և Սոմմա գետերի կամուրջները, նա Էդուարդին ստիպեց շրջանցել գետը: Արշավելով դեպի Ֆլանդրիա, Էդուարդը սրընթաց անցավ Սենան և Սոմման, դուրս եկավ Աբեվիլյաից հյուսիս, որը Քրեսիի մոտ է և որոշեց իրեն հետապնդող ֆրանսիացիներին տալ պաշտպանողական ճակատամարտ: Անգլիացիները ուսումնաիրելով տեղանքը,ընտրեցին հաջող ստրատեգիական դիրք: Անգլիացիները դասավորվել էին մարտական կարգով երկարավուն բարձրության վրա, որը հակառակորդին ուղղված էր թեք լանջով: Աջ թևը ապահով ծածկված էր զառիթափ լանջով և խիտ անտառով: Ձախ թևը խոշոր անտառային զանգվածով, որի շրջանցումը պահանջում էր շատ ժամանակ: Եդուարդը ծտապեցնում էր իր ասպետներին, իսկ ձիերին ուղղարկեց հակառակ լանջ: Ասպետներն ու նետավորները կանգնած էին շախմատային կարգով և ունեին 5 շարք: Օգոստոսի 26-ի գիշերը ֆրանսիական բանակը դուրս եկավ Աբեվիլլի շրջան և մոտեցավ 20 կմ անգլիական ճամբարին: Ֆրանսիացիները ունեին զգալի քանական առավելություն թշնամու նկատմամբ, հատկապես ասպետների քանակով, բայց վատ էին կազմակերպված:

Résultat de recherche d'images pour "Հարյուրամյա պատերազմ"

Ասպետները վատ էին ենթարկվում առաջնորդին: Ժամը 15-ի սահմաններում ֆրանսիական զորքը մոտեցավ Քրեսիին . Հաշվի առնելով, որ իր զինվորները հոգնել էին երկարատև արշավից, Ֆիլիպ որոշեց հետաձգել հարձակումը հաջորդ օրը: Սակայն տեսնելով բրիտանական բանակին, զինվորները նետվեցին պայքարի: Այդ ժամանակ Ֆրանսիայի թագավորը կռվի դաշտ է նետում նետավորներին: Այնուհետև զգալով իրենց թուլությունը հակառակորդի հանդեպ, նրանք փախան կռվի դաշտից: Ընդ որում, ֆրանսիական ասպետները հասցրել էին դասավորվել մարտական կարգով: Ձախ թևը առաջնորդում էր կոմս Ալանսիացին ,իսկ աջ թևը` կոմս Ֆլանդրիացին: Հարձակման ժամանակ ասպետները տրորում էին իրենց նետավորներին:Ֆրանսիացիները ստիպված էին բարձրանալ բլրի վրա, նետերի տարափի տակ: Կարծում եմ, որ սկզբում անգլիացիներն ավելի հզոր են եղել, քանի որ ավելի պատրաստական էին, իսկ հետո քիչ-քիչ ֆրանսիացիներն էլ հզորացան և կարողացան կանգուն պահել իրենց երկիրը։

Image associée

Նրանք, ովքեր կարողանում էին հասնել թշնամու գծին , չէին դիմանում ձեռնամարտին ասպետների հետ: Ֆրանսիացիներին ընդամենը հաջողվեց մի փոքր սեղմել բրիտանացիների աջ թևը, սակայն Էդուարդը այնտեղ տեղափոխելով 20 ասպետ կենտրոնից, արագ վերականգնում է իր դիրքը: Այս ճակատամարտում ֆրանսիացիները կորցրեցին է 11 իշխան , 1200 ասպետ և 4000 հեծելազոր և զինակիր, ինչպես նաեւ զգալի թվով հետևակ: Ֆիլիպի զորքը անկանոն նահանջեց մարտի դաշտից:Անգլիացիները ունեցան ավելի քիչ կորուստ, սակայն չշարունակեցին հետապնդել թշնամուն:

Image associée

ՊՈՒԱՏԻԵԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

1356 

1355 թվականին զինադադարից 8 տարի հետո հարյուրամյա պատերազմը վերսկսվեց: Հաջորդ տարի ընդունելով հարձակվողական տակտիկա Ֆրանսիայի հյուսիսում և հարավում, ամգլիացիները Էդուարդի(Ուելսի արքայազնի`Էդուարդ 3-րդի ավագ որդի) «Սև արքայազն» մականունով պաշարեցին Օռլեանից հարավ գտնվող Ռամորանտեն: Նրանց զորքը կազմուն էր 1800 ասպետ,2000 նետաձիգ և մի քանի հազար նիզակակիր: Ֆրանսիացիները Յոհանն 2-րդ Բարի արքայի հրամանատարությամբ,ունենալով 3000 ասպետ և մեծ քանակությամբ հետևակ, հանում են Ռամորանտենի պաշարումը և ստիպում են անգլիացիներին նահանջել Պուատիեի ուղղությամբ: Պատրաստվելով ճակատամարտել պաշտպանությունում, «Սև արքայազնը» նախապատրաստեց դրա համար ամուր դիրքեր: Մոլորեցնելով հակառակորդին իր ուժերի «փոքրաթվության» ցուցադրումով, նա սկսեց բանակցություններ վարել զինադադարի կնքման ուղղությամբ, իսկ հերո կազմակերպեց կանխամտածված նահանջ:

Image associée

Նա ներշնչելով ֆրանսիացիներին հեշտ հաղթանակի միտքը, տարավ իր ետևից թշնամու ավանգարդը, որը ընկավ անգլիացի նետաձիգների նետերի տարափի տակ և հետո տապալվեց ասպետների հակագրոգից: Ֆրանսիական ավանգարդի խուճապահար փախուստը շփոթության մատնեց ֆրանսիական գլխավոր ուժերի շարքերը: Աանգլիացիների հակագրոհը անսպասելի էր նրանց համար: Փորձելով կանգնեցնել հակառակորդին, Յոհանը հրամայեց իր ասպետներին շտապել: Բայց ասպետների և հետևակի գործողությունների անհամաձայությունը բերեց անգլիացիների նպատակի իրագործմանը: Ասպետների մի մասը փախավ, մի մասը զոհվեց կամ գերեվարվեց:

Image associée

Գերի ընկավ նաև Յոհան Բարին: Ֆրանսիական բանակի Պուատիեյի ճակատամարտում պարտությունից հետո հասարակ ֆրանսիացիները խիստ դժգոհեցին կառավարության քաղաքականությունից և պահանջեցին զինել ժողովրդին: Պատերազմի դաշտից վերադարձած ասպետներին դիմավորում էին փայտերով և անվանուն դավաճան: Սկսեցին ընդվզումներ հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներում, Փարիզում տեղի ունեցցավ ապստամբություն: Դոֆինն իր մերձավորների հետ փախավ մայրաքաղաքից: Այսպիսով անգլո-ֆրանսիական պատերազմը վերածվեց Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի:

Աղբյուրներ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4

https://wikivisually.com/lang-hy/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s