Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Իտալական գրականություն

բուցատիԴինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

Այս պատմվածքը սովորեցնում էր, որ պետք է հենց ինքդ պայքարես վախիդ դեմ, այլ ոչ թե քո վախին կերակրեսկամ մեկ ուրիշի օգնությամբ հաղթահարես վախդ։ Երկու տեսանկյունից էլ կարող ենք համեմատե մարդու պատմվածքի հերոսների հետ։ Առնետները այն մարդիկ էին, ովքեր մտնում են ուրիշի կյանք և մակաբույծի նման խանգարում նրան։ Մի կողմից էլ առնետները նույն վախն էր, որ մարդ պետք է պայքարեր վախի դեմ, իսկ կատուները այն օտար մարդիկ էին, որոնցով Ջովանին փորձում էր հեռացներ իր վախը։

Երգը պատերազմի

Ես կարծում եմ, որ պատերազմի երգը պետք է լինի խրոխտ, մարտական և հաղթական, այլ ոչ թե տխուր և անիմաստ բառերով։ Խրոխտ և հայրենասիրական երգերն էլ ավելի են ոգեշնչում մարդուն, երգը երգելուց ավելի շատ ես ցանկանում պատերզմին մասնակցել և հաղթել։ Իսկ տխուր երգերը ոչնչի չեն ծառայում, այդ տխուր երգերի մեջ մարդիկ լացում են և իրենց հույսը կտրում են։

Ճագարներ լուսնի տակ

Շատ հավանեցի այս պատմվածքը, կարող եմ երկար վերլուծություն գրել։ Այս փոքրիկ պատմվածքի տակ թաքնված է մի մեծ ճշմարտություն։ Շատերը չեն հասկանա այս պատմվածքի իմաստն ու ներքին զգացումը, բայց այստեղ ամեն բան ճիշտ է և իմաստուն։ Ճագարներն այդ նույն մարդիկ էին, ովքեր չեն կարող ենթադրել թե որտեղ է նրանց մահը, այդ մարդկանց մի մեծ թակարդ է սպասվում մեկ այլ մարդու կողմից։ Մենք ապրում ենք մեր մեծ մոլորակում, բայց այս մոլորակում չպետք է ազատ լինենք, ինչ իմանանք, թե որտեղ և երբ է սպասվում մեզ դաժան պահ։ Ամեն տեղ և ամեն վարկյան կարող ենք ընկնել այդ թակարդի մեջ, պետք է զգույշ լինենք, պաշտպանվենք, մեր շրջապատին ուշադիր լինենք։ Մենք՝ մարդիկ, սպասում ենք․․․ դեռ սպասում են, չգիտեն և չեն ենթադրում, ապա, որտեղ է այդ թակարդը, չկա, բայց կա, հենց քո ետևում է։

Կորսված օրերը

Այս պատմվածքն ուներ շատ խորհրդավոր իմաստ։ Այդ մարդը իր թանկ օրերը իր ձեռքից բաց է թողել, այդ օրերը շատ թանկ օրեր էին, նրա սիրելի էակներն էին, ում նա բաց էր թողել և հեռացել, անգամ նրանց մասին չմտածելով, վերջում նա փոշմանեց, և ցանկացավ հետ բերել այդ օրերը, բայց արդեն չափազանց ուշ էր, խոցաց ցավերը դժվար են հետ բերել։ Իմաստն այն էր, որ կյանքում ձեռքիցդ բաց մի թող այն օրերն ու պահերը, որոնք փոշմանելու և հետ ես պահանջելու։

Մարդը, որ ուզեց ապաքինվել

Այս պատմվածքը շատ բաներ էր սովորեցնում․ նախ առաջինն այն էր, որ կապ չունի մարդը արտաքինով ինչպիսին է, մարդը կարող է տեսքով շատ տգեղ լիներ և շատ անճոռնի, բայց կարևորն այն է, որ նա ներքինով այդպիսին չլինի։ Երկրորդն այն էր, որ մարդը եթե ինչ որ նպատակ ունի, ապա այդ նպատակին նա կարող է հասնել աստիճանաբար, նա երբեք չի կարող մի ծափով այդ ամբողջ ջանքերը գործադրել։ Ծերունին երկար ժամանակ էր, ինչ հիվանդանցում էր, նրա խորհուրդները հաստատ կօգնեն այն ջահելներին, որոնք ունեն սխալ միտք և սխալ կարծիք։

Թարգմանում ենք ԲՈՒՑԱՏԻ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s